Добавить новость
103news.com
World News in Armenian
Ноябрь
2017

ՌԴ-ն հարկադրված է ձևացնել, թե ընդունակ է ընդառաջ գնալ իր դաշնակիցների բաղձանքներին. Ալ. Բոժկոն՝ ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրման մասին 

0

Հայաստանում Ուկրաինայի նախկին դեսպան, հայագետ Ալեքսանդր Բոժկոյի խոսքով՝ Հայաստանն ի վերջո կարողացավ օգտվել իրեն ընձեռված եվրաինտեգրման նոր հնարավորությունից և ստորագրեց Եվրամիության հետ Համապարփակ և Ընդլայնված Գործընկերության համաձայնագիրը:

Նա Tert.am-ի հետ զրույցում նկատեց, որ ճիշտ է, ստորագրված համաձայնագիրն իր ծավալով և բովանդակությամբ նույնը չէ, ինչ ժամանակին բանակցված, բայց չստորագրված Ասոցացման համաձայնագիրն էր, բայց միևնույն է, Եվրամիության հետ հարաբերությունները նոր մակարդակի բերելուն է ուղղված:

«Համաձայնագիրը ստորագրելիս  Հայաստանը կարողացավ օգտագործել  իր և՛ ներքին, և՛ արտաքին հնարավորությունները: Աշխատել են ինչպես հայ դիվանագիտությունը,  այնպես էլ Եվրամիության ներկայացուցիչները, ամենայն հավանականությամբ  պայմանագիրը համաձայնեցվել է  նաև Ռուսաստանի հետ»,- նշեց նա։

Անդրադառնալով քննարկումներին, թե ինչու այս անգամ Ռուսաստանը չխոչընդոտեց Հայաստանին Եվրամիության հետ հարաբերություններն ավելի մերձեցնելուն,  Ալեքսանդր Բոժկոն նկատեց, որ իրականում ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրման հարցում շահել են բոլոր կողմերը:

«Հայաստանը հետաքրքրված է դեպի Եվրամիության երկրներ  իր արտահանման ծավալը աճեցնելու, ինչպես նաև  ներդրումներ ներգրավելու մեջ, որոնք կաշխուժացնեն երկրի  տնտեսական զարգացումը:  Արևմտյան պատժամիջոցների պատճառով Ռուսաստանի հնարավորությունները զգալիորեն նվազել են, ուստի  բոլոր դեպքում ստորագրված պայմանագիրը վերոհիշյալ խնդիրները լուծելու նոր հնարավորություններ է ստեղծում Հայաստանի համար»,- ասաց նա:

Ըստ դիվանագետի՝ Եվրամիության համար էլ նմանապես անհրաժեշտ  էր զարգացնել Հայաստանի հետ հարաբերությունները, որպեսզի ի դեմս Հայաստանի, Հարավային Կովկասի տարածաշրջանում  ունենալ վստահելի գործընկեր, որը նաև նույն այդ տարածաշրջանի հիմնախնդիրները լուծելու համար բանակցությունների խողովակ կդառնա:  

«Չմոռանանք, որ Կովկասյան տարածաշրջանում հատվում են  այնպիսի զորեղ տիրությունների շահերը, ինչպիսիք  են Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը: Անշուշտ, Եվրամիությանը մեծապես մտահոգում է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև ծառացած արցախյան հակամարտությունը: Իսկ պատժամիջոցներից  սեղմվող օղակի հետզհետե  նեղանալու պայմաններում Ռուսաստանն էլ հարկադրված է ձևացնել, թե իբր ինքը նույնպես քաղաքակիրթ երկիր է, և որ ընդունակ է հասկանալ  իր դաշնակիցների դրությունը և ընդառաջ է գնում նրանց բաղձանքներին»,- ասաց նա:

Այնուհետև, օրինակ բերելով Ուկրաինայի փորձը, Ալեքսանդր Բոժկոն նշեց, որ լավ կլիներ,  որպեսզի Հայաստանի քաղաքացիական հասարակությունը, այնպես, ինչպես իր հայրենիքում, հնարավորություն ունենա հսկելու  համաձայնագրի իրականացման գործընթացը, կարողանա  ճնշում գործադրել  իշխանությունների վրա, որպեսզի  նրանք արդյունավետորեն աշխատեն պայմանագրի բոլոր կետերի վրա:

«Կարծում եմ, որ շատ բան կախված է հայ հասարակությունից, նրա կամքից ու պատրաստակամության մակարդակից,  և թե որքանով նա ի վիճակի է ազդել երկրի գործադիր մարմինների վրա, որպեսզի համաձայնագիրը չմնա լոկ որպես թղթին տրված երազանք, այլ որ իսկապես կյանքի կոչվի»,- նշեց նա՝ հավելելով, որ վերջ ի վերջո համաձայնագիրը կոչված է բարելավելու երկրի վիճակն  ընդհանրապես և ամեն տեսակետից՝ լինի դա արդյունավետ պայքարը կոռուպցիայի դեմ, լինի դա բավարար աշխատատեղերի ստեղծումը, թե միջին և փոքր բիզնեսին  սատարելը, և այլն, և այլն:

Միաժամանակ դիվանագետը  մտահոգություն հայտնեց, որ վերջերս Արևելյան Գործընկերությունն այլևս  զարգացման այնպիսի հեռանկարներ չի խոստանում իր անդամներին, ինչպես առաջին տարիների հայտարարություններում էր արվում:

«Հնարավոր է, որ դրա պատճառը  Եվրամիության ներկայիս դժվարին կացությունն է: Չէ՞ որ ԵՄ-ը մեծ ջանքեր է գործադրում լուծելու  ներկայիս իր ներքին խնդիրները՝ կապված, ինչպես հայտնի է, Բրեքսիտի, անօրինական միգրացիայի և ահաբեկչության հետ, և այլն: Համենայն դեպս վերջին ժամանակներում այլևս չի խոսվում  ԵՄ հետագա լայնացման, Արևելյան Եվրոպայի երկրների՝ ԵՄ անդամ դառնալու հեռանկարների մասին:

Ցավոք սրտի, ԵՄ-ի այդպիսի պասիվացված դիրքն ի դերև է հանում Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի  եվրաինտեգրման  հույսերը, որոնք ավելի սերտ համագործակցություն էին ակնկալում Արևելյան Գործընկերությունից, և դեռ ավելին՝ սանձազերծ է անում Ռուսաստանի պես ագրեսիվ պետությանը, որը չի դադարում  հիբրիդային պատերազմի ստոր միջոցներով քայքայել այդ պետությունների տնտեսությունները  և ամեն կերպ խոչընդոտել  բարեփոխումներին, կասեցնել այդ երկրների ժողովրդավարման անկասելի գործընթացը»:

Ամփոփելով ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրման շուրջ թեման, Հայաստանում Ուկրաինայի նախկին դեսպանը մատնանշեց՝ Հայաստանը մտնում է երկրի զարգացման մի նոր և շատ պատասխանատու փուլ, որը մեծ պահանջներ ու պարտավորություններ է դնում և՛ իշխանության և թե՛ հայ հասարակության առջև: «Հարկավոր է մեծ լրջությամբ վերաբերվել այն հնարավորություններին, որ բացում է ԵՄ հետ համաձայնագիրը Հայաստանի առջև: Այդ թեկուզ և «կրճատ» տեսքով պայմանագիրը թույլ կտա լուծել երկրի առջև ծառացած շատ խնդիրներ,  ինչպես նաև կխորացնի  նրա եվրոպական վեկտորը»,- ասաց նա:

 





Губернаторы России
Москва

Сергей Собянин подвел итоги конкурса «Новатор Москвы»





Москва

Пожилой мужчина погиб при лобовом столкновении с грузовиком в Подмосковье


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Сергей Собянин. Главное за день



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Надежда Бабкина

Всероссийский фестиваль под художественным руководством Надежды Бабкиной пройдет в Псковской области




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

КОМПАНИЯ LG НАЗВАНА ОФИЦИАЛЬНЫМ ПАРТНЕРОМ ЧЕМПИОНАТА МИРА ПО КИБЕРСПОРТУ 2024 ГОДА В САУДОВСКОЙ АРАВИИ

Сотрудник Управления Росгвардии по Пермскому краю стал серебряным призером чемпионата по гирьевому спорту

Камила Валиева поступит в ВУЗ и будет учиться на тренера


Карен Хачанов

Хачанов и Калинская выступят на турнире в Вашингтоне, который пройдет во время Олимпиады



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

В Калуге показали свыше 10 работ Александра Дейнеки из фондов Третьяковской галереи



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России