Добавить новость
103news.com
World News in Armenian
Ноябрь
2017

Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարությունն արդեն պետք է փոխվի, համապատասխանեցվի ներկա իրողություններին. Սուրեն Սարգսյան

0

 

Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարությունն արդեն պետք է փոխվի․ Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Թաֆթս համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի գիտաշխատող Սուրեն Սարգսյանը՝ նշելով, որ 2007 թվականին Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարության ընդունումից հետո շատ աշխարհաքաղաքական զարգացումներ են տեղի ունեցել:

«Եթե վերադառնանք 2007 թվական, կհիշենք, թե ինչ ժամանակահատված էր: Նախևառաջ, դա ռուս-վրացական առճակատումից առաջ էր, իսկ ռուս-վրացական պատերազմից հետո դժվարություններ առաջացան Հայաստանի համար հատկապես ճանապարհների մասով, քանի որ Ռուսաստանի հետ ցամաքային կապը Հայաստանը Վրաստանի միջոցով էր իրականացնում: Ռուս-վրացական հարաբերությունները հիմա էլ դեռ չեն նորմալացել, դա Հայաստանի համար մարտահրավերային է, և այդ խնդիրն էլ մենք պետք է մեր ուշադրության կենտրոնում պահենք»,- ասաց նա:

Սուրեն Սարգսյանը նկատեց նաև, որ Հայաստանի անվտանգության ռազմավարությունն այն ժամանակ սփյուռքի գործոնն էր հաշվի առնում, սակայն հիմա սփյուռքի հետ կապված էլ իրողություններ են փոխվել: Մասնավորապես, Սիրիական հակամարտությունից հետո Մերձավոր Արևելքն է հայաթափվել, Իրաքյան Քրդստանի ստեղծման գործընթացն է կարևոր, քանի որ Իրաքի հայերը ևս լքել են երկիրը:

«Արաբական գարուններ են աշխարհում տեղի ունեցել․ քաղաքական, տնտեսական դերաբաշխումներ են եղել: Նոր իրողություն է Իսլամական պետությունը՝ հատկապես հաշվի առնելով, որ Ադրբեջանն ակտիվ մասնակցում է Իսլամական պետությանն աջակցելու գործում»,- նշեց նա՝ նկատելով, որ ԻՊ-ում ներգրավված ադրբեջանցիները պրոֆեսիոնալ մարդասպաններ են և կարող են մեզ համար լուրջ վտանգ դառնալ:

Սուրեն Սարգսյանը նաև նշեց, որ Եվրամիության հետ նոր համաձայնագիրը, մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հարաբերությունների վատթարացումը ԱՄՆ-ի և ընդհանրապես Արևմուտքի հետ ևս տեղիք են տալիս ՀՀ-ի ազգային անվտանգության դոկտրինի խմբագրման:

Պատասխանելով դիտարկմանը, թե արդյոք 2007 թվականի ազգային անվտանգության ռազմավարական ծրագրում եղած սպառնալիքներին ավելացել են նորերը, թե նախկինում եղածներից որոշներն արդեն չկան, քաղաքագետը նշեց, որ հիմնականում նախկինում եղած մարտահրավերները՝ Ադրբեջանի, Թուրքիայի եկող, մնացել են, դրանց ավելացել են նորերը, որոնք պետք է հաշվի առնել:

«Աշխարհում նաև հայտնվել են գերտերություններ, որոնք թշնամաբար են տրամադրված Հայաստանի նկատմամբ: Մասնավորապես, խոսքն ատոմային զենք ունեցող Պակիստանի և Սաուդյան Արաբիայի մասին է: Առաջինն ընդհանրապես չի ճանաչում, որ Հայաստանը գոյություն ունի, իսկ դա լուրջ սպառնալիք է մեզ համար»,- ասաց նա:

Սուրեն Սարգսյանի խոսքով՝ չպետք է ակնկալել, որ ռազմավարական ծրագրում պետք է նաև ներկայացվեն գործողությունները: Իսկ եղած հին ռազմավարությունը, ըստ նրա, լավն է, պետք չէ այն ամբողջովին փոխել, բավարար է այն փոփոխելը:

Նա վստահորեն նշեց, որ ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը փոխելը միայն իր մտքով չի անցնում, այդ հարցով մտահոգված են նաև ազգային ռազմավարություն մշակողները:

«Կարծում եմ, որ այս ուղղությամբ գուցե և տարվել է աշխատանք, բայց համենայն դեպս այս փաստաթուղթը պետք է համապատասխանեցնի ժամանակի փոփոխությունների հետ, ժամանակակից մարտահրավերներին»,- ասաց նա:

Խոսելով ընդհանրապես աշխարհում ընդունված պրակտիկայի մասին, թե ինչ ժամկետներով են ընդունվում ազգային անվտանգության ռազմավարությունները, Սուրեն Սարգսյանը նշեց, որ  տարբեր երկրներում տարբեր են մոտեցումները, բայց լինում են դեպքեր, երբ դրանք կազմվում են՝ նկատի ունենալով որոշակի շրջան, լինում են դեպքեր, երբ ծրագրերը ճկուն են, համաձայնեցվում են ժամանակի իրողություններին:

Դիտարկմանը, թե արդյոք այս տասը տարիների ընթացում միայն արտաքին քաղաքական մարտահրավերներն են ավելացել, թե փոփոխություններ եղել են Հայաստանի ներքաղաքական կյանքում և ռազմավարությունը նաև, ըստ այդմ, պետք է փոփոխվի, Սուրեն Սարգսյանը պատասխանեց․

«Նախկին մարտահրավերները կան: Ներքաղաքական կյանքում մարտահրավերներից է կոռուպցիան: Իհարկե, այս տարիների ընթացքում դրա դեմ պայքարի համար աշխատանք է տարվել, պայքարի հանձնաժողով է ստեղծվել, գործողություններ արվել են, բայց դեռ չի նշանակում, որ մենք ամբողջությամբ ամեն ինչ արել ենք: Պարզապես հին ռազմավարության մեջ մշակումներ անելիս պետք է հաշվի առնել ժամանակակից աշխարհի մարտահրավերներն ընդհանրապես»,- ասաց նա:

 





Губернаторы России
Москва

Собянин прибыл в Китай с рабочим визитом





Москва

За прошедшую неделю подмосковные росгвардейцы обеспечили безопасность более 200 мероприятий


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин рассказал о росте турпотока из Китая



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Билли Айлиш

Подняли с Пола: юбилейный раритет Маккартни и блуждания Билли Айлиш




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Резидент «Инсайт Люди» Дмитрий Зубов установил мировой рекорд по чеканке мяча

В Лужниках состоялась церемония открытия Всероссийской Спартакиады Специальной Олимпиады

Военно-спортивный фестиваль Росгвардии в «Лужниках» собрал более 20 000 москвичей и гостей столицы


Людмила Самсонова

Людмила Самсонова не отдала голландскую траву // Она продолжила серию российских побед на теннисном турнире в Хертогенбосе



Новости Крыма на Sevpoisk.ru


Арцах

Рубена Варданяна в бакинской тюрьме заставляли долго стоять, его лишали воды, ему не разрешали мыться и менять белье и одежду



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России