Արքայազն Հարին և նրա հարսնացուն բացահայտել են իրենց ծանոթության գաղտնիքը (տեսանյութ)
Արքայազն Հարին և նրա հարսնացուն՝ ամերիկացի դերասանուհի Մեգան Մարքլը, նշանադրությունից հետո առաջին համատեղ հարցազրույցն են տվել BBC հեռուստաալիքին:
Զույգն առաջին անգամ պատմել է իրենց ծանոթության, հարաբերությունների մասին, ինչպես նաև կատակներ է արել տեսանյութի ավարտին:
Հարիին և Մեգանին ծանոթացրել է իրենց ընդհանուր ընկերուհին 2016 թվականի հուլիսին՝ նրանց համար հանպատրաստից ժամադրություն կազմակերպելով: Այդ պահից նրանք չեն բաժանվել երկու շաբաթից ավելի երկար ժամանակով, թեև ապրել և աշխատել են տարբեր մայրցամաքներում:
Նրանք միասին ճանապարհորդության են մեկնել Բոտսվանա ծանոթությունից շաբաթներ անց, որը երկուսն էլ նկարագրել են որպես ամենառոմանտիկ պահերից մեկը իրենց սիրո պատմության մեջ:
Արքայազն Հարին իր սիրելիին ամուսնության առաջարկություն է արել շաբաթներ առաջ:
Նշանադրության մատանին արքայազն ինքն է ընտրել, որի համար քարեր է վերցրել մոր՝ արքայադուստր Դիանայի հավաքածուից:
Հարին և Մեգանը վստահեցրել են, որ պատրաստվում են երեխաներ ունենալ, սակայն ոչ հիմա: