Հնդկաստանում ավանակներին բանտ են նետել թանկարժեք բույսեր ուտելու համար
Հնդկաստանի Ուտար Պրադեշ նահանգում ութ ավանակ հայտնվել է բանտում՝ մի քանի թանկարժեք բույս ուտելու համար: Ընդհանուր առմամբ կենդանիները բանտում անցկացրել են չորս օր: Այս մասին հայտնում է NDTV հեռուստաալիքը:
Աղբյուրը մանրամասնում է, որ ավանակների տերը ստիպված է եղել դիմել քաղաքական գործիչին, որպեսզի վերջինս ազդեցություն գործի կենդանիներին ձերբակալած ոստիկանների վրա: Այն բանից հետո, երբ քաղաքական գործիչն ավանդ է վճարել, ավանակներն ազատ են արձակվել:
Նշվում է, որ նահանգի ոստիկանությունը հերքել է իր մասնակցությունը ձերբակալությանը: Այս որոշման համար պատասխանատու է ճանաչվել բանտի ղեկավարությունը, որում պահվել են ավանակները:
Կենդանիներին բանտից ազատ արձակելու տեսանյութը կարող եք դիտել այստեղ: