103news.com
World News in Armenian
Ноябрь
2017

ԵՄ-ի հետ Ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագրով ՀՀ-ում եվրոպական ավիաընկերությունները կավելանան. Ա. Չոբանյան

0

Հայաստանի և Եվրամիության միջև Ընդհանուր ավիացիոն գոտի ստեղծելու և ՀՀ քաղավիացիայի ոլորտում առկա խնդիրների մասին Tert.am-ը զրուցել է Քաղավիացիայի պետական վարչության օդային փոխադրումների կարգավորման վարչության պետ Աննա Չոբանյանի հետ:

-Հայաստանի և Եվրոպական միության միջև նախաստորագրվել է «Ընդհանուր ավիացիոն գոտու մասին» համաձայնագիրը: Ի՞նչ է իրենից ենթադրում այս համաձայնագիրը:

-Սա իրականում նախատեսված է կարգավորելու համար մեր հարաբերությունները ԵՄ անդամ պետությունների հետ մի պայմանագրով: Ինչ վերաբերում է պայմանագրի կարգավորման առարկային, ապա սա շոշափում է ոչ միայն թռիչքային, ավիացիոն անվտանգության ոլորտում մեր և Եվրամիության բոլոր անդամների միջև հարաբերությունները, այլ նաև մի շատ կարևոր բան է ամրագրվում: ԵՄ անդամ պետությունները փոխադարձաբար իրար շնորհել են շուկայից օգտվելու ազատականացված հնարավորություններ, իսկ ԵՄ-ից դուրս բոլոր պետությունների հետ արդեն կնքվում են նման պայմանագրեր: Այսինքն՝ սա մեր ավիաընկերությունների համար ԵՄ ներքին շուկայից օգտվելու հնարավորություն է ստեղծում, իսկ ԵՄ ավիաընկերությունների համար մեր շուկայից երրորդ պետություններ մեկնելու հնարավորություն է: Բացի դրանից, մենք նաև միշտ խոսում ենք ավիաընկերությունների համար կանխատեսելի միջավայրի ապահովման կարևորության մասին: Համաձայնագրի մի ամբողջ հավելված նվիրված է քաղավիացիայի ոլորտի բոլոր այն ստանդարտներին և կարգավորումներին, որոնք ԵՄ երկրներում արդեն գործում են: Հայաստանն էլ արդեն համապատասխանեցնելու է իր կարգավորման ամբողջ դաշտը ԵՄ ստանդարտներին: Այս կարգավորումներից հետո ավիաընկերությունների համար ևս մեկ խթան է. նրանք կգան մեր շուկա և կիմանան՝ ինչ է սպասվելու իրենց:

-2013 թ. Հայաստանն արդեն որդեգրել է «Բաց երկնքի քաղաքականությունը», որը նույնպես նախատեսում է, որ ցանկացած ավիաընկերություն կարող է Հայաստանում գործունեություն ծավալել: ԵՄ-ի հետ նախաստորագրված համաձայնագրի և «Բաց երկնքի քաղաքականության» տարբերությունը ո՞րն է:

-Տարբերությունը նրանում է, որ եթե պետությունը հայտարարում է ինչ-որ նոր քաղաքականության մասին, բացի դրանից պետք է իր ամբողջ իրավական դաշտը կարողանա վերանայել: Այժմ գոյություն ունեն միջկառավարական համաձայնագրեր և այլ պայմանագրեր, որոնք գործում են ԵՄ անդամ բոլոր պետությունների հետ, բայց այս պայմանագրերում կան որոշակի սահմանափակումներ և՛ մեր կողմից, և՛ Եվրամիության կողմից: Եվ որպեսզի Հայաստանը կարողանա իր որդեգրած քաղաքականությունը կիրառել, պետք է նաև կարողանա վերանայել այդ պայմանագրերը: Կարելի էր դրանք հատ-հատ վերանայել բոլոր պետությունների հետ, բայց միևնույն է՝ ԵՄ անդամ որևէ պետություն չէր բանակցի այս մակարդակի ազատականացման դաշտի մասով, եթե չլիներ միասնական ավիացիոն գոտու մասին համաձայնագիրը:

-Մինչ համաձայնագրի նախաստորագրումը Եվրախորհրդարանը կոչ է արել Եվրամիության կառավարությանն ու Արտաքին գործերի նախարարությանը երկխոսություն սկսել Հայաստանի հետ՝ վիզաների ազատականացման շուրջ։ Այս հայտարարությունը կապ ունի ընդհանուր ավիացիոն գոտու հետ, թե՞ սա ավելի շատ քաղաքական հարց է:

-Դա քաղավիացիայի ոլորտին այդքան էլ չի վերաբերում, բայց վիզաների ազատականացումը մեզ վրա միայն կարող է դրական ազդեցություն ունենալ: Եթե ազատականացում լինի թե՛ մեր, թե՛ ԵՄ անդամ երկրների քաղաքացիների հոսքը կշատանա, և մենք միայն կօգտվենք դրանից:

-Շատ է խոսվում Հայաստանում ավիատոմսերի գների բարձր լինելու մասին, և շատ դեպքերում ՀՀ քաղաքացիները Վրաստանի ավիաչվերթներից են օգտվում: Իսկապե՞ս առկա է տոմսերի բարձր գների խնդիրը, և ինչո՞ւ են շատերը նախընտրում Վրաստանից թռիչքներ կատարել:

-Այս հարցը բազմիցս քննարկվել է, բայց մենք չենք կարող հստակ ասել, որ մեզ մոտ ավիատոմսերի գները բարձր են: Կան ուղղություններ, որոնք էժան են, և կան ուղղություններ, որոնք թանկ են: Գոյություն ունի նաև սեզոնայնության խնդիրը: Այսինքն՝ ավիատոմսերի գների բարձրացմանը գնահատական տալու համար պետք է խորը վերլուծություն կատարել և ավիաընկերությունների կողմից նույնիսկ տոմսերի վաճառքի պարագայում մեկ օրվա տարբերությամբ կարող է տարբեր սակագին լինել: Ընդհանուր առմամբ, վերջին շրջանում մեր ավիացիոն շուկայում ավիատոմսերի գների տատանման հետ կապված միայն դրական տարբերությունը կարող եմ նշել: Կարծում եմ՝ յուրաքանչյուր քաղաքացի էլ իր վրա արդեն զգում է այս տարբերությունը: Մենք չենք համարում, որ հարցն ամբողջությամբ լուծված է, կան ուղղություններ, որոնք մատչելի չեն, և այդ նպատակով պետք է կատարվի երկկողմ աշխատանք և՛ ուղևորահոսքի աճի, և՛ համապատասխան առաջարկի ապահովման մասով: Ինչ վերաբերում է Վրաստանից թռիչքներին, ոչ պաշտոնական տվյալներով կարող եմ ասել, որ դեպի Վրաստան հոսքը զգալիորեն կրճատվել է: Ավիագործակալների, տուրիստական գործակալությունների հետ մեր շփումը հենց սա է ապացուցում: Վրաստանից հիմնականում մեկնում էին, որովհետև վրացական շուկայում հիմնականում տրանզիտային չվերթներով՝ «Պեգասուս» ավիաընկերության կողմից մեկնում են Եվրոպա բավականին մատչելի սակագներով: Լինում են դեպքեր նաև, որ ամառային սեզոնին վրացական տուրիստական ընկերությունը հնարավորություն է ունենում ինչ-որ ուղղությամբ ավելի մատչելի փաթեթ առաջարկել:

-Ինչո՞ւ նույն «Պեգասուս» ավիաընկերության Հայաստանում գործունեություն չի ծավալում, որը կարող է դեպի Եվրոպա էժան ավիաչվերթներ իրականացնել: Հենց առումով էլ է մեղադրանքներ հնչեցվում, որ Հայաստանի ավիացիոն դաշտը մոնոպոլիզացված է, և ավիաչվերթների մոտ 53 տոկոսը ռուսական ընկերություններն են իրականացնում:

-Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ռուսական ավիաընկերությունները մեր շուկայում շատ լուրջ դիրք ունեն: Դա կապված է նրա հետ, որ Ռուսաստանի տարբեր հատվածներ չվերթները պահանջված են մեր շուկայում, և դա նորմալ է: Վրաստանում էլ թուրքական ավիաընկերություններն են գերակշռում, որովհետև այնտեղից էլ պահանջարկ կա Թուրքիա մեկնելու: Սա մոնոպոլիզացում չեմ կարող անվանել, որովհետև չի կարող բաց երկնքի քաղաքականություն վարող երկրում լինի մոնոպոլիզացիա: Հայաստանի քաղավիացիայի դաշտում մոնոպոլիզացիա չկա, ուղղակի ռուսական ավիաընկերությունները շատ ակտիվ են, այո, սա չենք հերքում: Իսկ թե ինչու «Պեգասուսը» կամ այլ ավիաընկերություն չի գալիս, կարող եմ ասել, որ շատ ավիաընկերությունների հետ ենք մենք հիմա բանակցում, բայց մեկը գալիս է, մյուսը չի գալիս: Ավիաընկերությունը շուկա ընտրելուց երկար վերլուծություն է կատարում՝ նվազագույնը 2-3 տարի կտրվածքով: Այսինքն, բանակցությունները սկսելուց հետո, հնարավոր է, 2-3 տարի որևէ արդյունք չլինի: Բայց բոլորս տեսնում ենք, որ մեր շուկան բավականին ակտիվացել է, ուղևորահոսքի, բեռնափոխադրումների աճ ենք գրանցել:

-2017 թ. առաջին 10 ամիսներին քանի՞ տոկոսով են ավելացել ուղևորահոսքերը:

-Ուղևորահոսքը աճել է 22.7 տոկոսով:

-Ավիատոմսերի գնի վրա ազդող գործոններից մեկը «օդի հարկն» է, որը «Շիրակ» օդանավակայանի դեպքում հանվել է: Ինչո՞ւ «Զվարթնոցում» էլ չի հանվում օդի հարկը:

-Գյումրու օդանավակայանի հատուկ ծրագիր մշակվեց, որպեսզի զարգացվի այդ օդանավակայանը որպես բյուջետային ավիաընկերությունները սպասարկող օդանավակայան: Եվ ընդհանրապես վերագործարկվի, որովհետև դա ընդհանրապես չէր գործում: Պետական տուրքի մասին օրենքում համապատասխան փոփոխություն կատարվեց, հարցը քննարկվեց շատ բարձր մակարդակով: Իսկ «Զվարթնոց» օդանավակայանից պետական տուրքի հանումը, կարծում եմ, որ միայն քաղավիացիայի վարչությունը չի կարող քննարկել: Դա ֆիսկալ հարց է, որը բավականին լուրջ բյուջեի պլանավորման շրջանակներում պետք է քննարկվի:

-Ազգային ավիափոխադրող ընկերություն ստեղծելու անհրաժեշտություն չի՞ տեսնում քաղավիացիայի վարչությունը: Այնպիսի ավիաընկերության, որի տոմսերի գումարները պետբյուջե վճարվեն:

-Նման հնարավորություն ես առաջիկայում չեմ տեսնում, բայց մենք ունենք հայկական «Արմենիա» ավիաընկերությունը: Այն տեղական ընկերություն է, ՀՀ-ում հիմնադրված իրավաբանական կազմակերպություն է, որը համապատասխան վճարումները կատարում է ՀՀ պետական բյուջե, ինչպես մնացած բոլոր կազմակերպությունները: «Արմենիան» շատ ակտիվ աշխատում է շուկայում, շատ գոհ ենք, որովհետև տեսնում ենք, որ ավիաընկերությունը աշխատանքներ է տանում տուրիստական գործակալությունների հետ, նույնիսկ ունի երթուղիների կայուն ցանց ունի:





Губернаторы России
Москва

Собянин: Москвичи завоевали золото на международной астрономической олимпиаде





Москва

Центр восточной медицины в Петербурге


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Более 14 тысяч жителей СВАО получили новые квартиры по реновации - Собянин



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Джиган

Джиган озвучил главную претензию к Самойловой после 11-и лет брака




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Безопасность футбольного матча обеспечила Росгвардия в Москве

В Москве состоялся чемпионат по плаванию среди команд столичного управления Росгвардии

«Спартак» — «Динамо» Москва — 2:2. Видеообзор матча РПЛ


ATP

Качмазов обыграл Дэниэла и вышел в 1/4 финала турнира ATP в Чэнду



Новости Крыма на Sevpoisk.ru


Game News

Cards Against Humanity sues Elon Musk for $15M, alleges that SpaceX invaded a plot of land it owns in Texas: 'Go **** yourself, Elon Musk'



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России