Добавить новость
103news.com
World News in Armenian
Ноябрь
2017

«Նվիրվում է սովետական բռնատիրության զոհերին». «Խավարում» ցուցահանդեսը վերաբացվեց (տեսանյութ, լուսանկարներ)

0

«Սարգիս Մուրադյան» պատկերասրահում այսօր վերաբացվեց «Խավարում» խորագրով ցուցահանդեսը՝ նվիրված սովետական բռնատիրության զոհերին։

Հիշեցնենք, որ ցուցադրությունն առաջին անգամ բացվել էր 2017թ. օգոստոսի 4-ին Հովհաննես Թումանյանի թանգարանում և Մշակույթի նախարարության հորդորով 22 օր անց փակվել էր:

Բացմանը «Սարգիս Մուրադյան» պատկերասրահի տնօրեն, նկարչուհի Զարուհի Մուրադյանը նշեց, որ ցուցադրությունը միակը չէ և նույն թեմայով զուգահեռ կբացվի նաև Վանաձորում, Գյումրիում և Ֆրեզնոյում:

«Մենք գտնում ենք, որ մեր սերնդի պարտքն է, որ հասարակությունն իմանա մեր պատմության դաժան էջերը: Ներկայացված են ազգանուններ, հնարավոր է՝ այդ մարդկանց ժառանգներն ըմբոստանան, դա իրենց դուր չգա, բայց եթե մենք ամբողջ աշխարհից պահանջում ենք Ցեղասպանության ճանաչում, իսկ մեր պատմություն կան այսպիսի սև էջեր, մենք ինքներս պետք է առերեսվենք, որպեսզի ուրիշներից կարողանանք պահանջել»,-ասաց նա:

Նշենք, որ ցուցահանդեսի պաստառներից մեկը «5-րդ շարասյուն և ազգային ամոթ» վերնագիրն էր կրում, որտեղ թվարկվում էին հայազգի բոլշևիկները՝ Անաստաս Միկոյան, Սարգիս Կասյան, Ավիս Նուրիջանյան, Նաիրի Զարյան և բազմաթիվ այլ ուրիշներ, ապա մեջբերվում էին Գարեգին Նժդեհի խոսքերը, որ նրանք  «... ազգ ճանաչելու և սիրելու ոչ արժանիքն ունեն, ոչ էլ երջանկությունը, որոնք մի կտոր անսուրբ հացի և իրենց անասնական հանգստի համար միշտ էլ արտաքին թշնամու հետ են եղել»:  

Ցուցահանդեսին ներկայացված էին մի շարք «հույժ գաղտնի» փաստաթղթեր, որոնցից մեկը Միկոյանի խնդրանք էր Ստալինին՝ «հակասովետական տարրերից» մաքրելու նպատակով թույլատրել գնդակահարել լրացուցիչ 700 մարդու։  «Առաջարկում եմ գնդակահարել 1500 մարդ՝ ընդհանուր առմամբ՝ նախորդ հաստատված թվի հետ՝ 2000 մարդ»,-գրել էր Միկոյանը:

Ըստ ցուցահանդեսին ներկայացված տվյալների՝ Խորհրդային Հայաստանում բռնաճնշումների է ենթարկվել 45 174 մարդ, ընդ որում՝ նշվում էր, որ իրական թիվն ավելի մեծ է:

Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը Tert.am-ի հետ զրույցում չհամաձայնեց այն տեսակետների հետ, թե թեման այլևս բաց է և պատնեշը՝ հաղթահարված:

«Ես չեմ կարծում, որ որևէ պատնեշ եղել է, իսկ եղածներն էլ չափազանց պրիմիտիվ են եղել: Շատ ուրախ եմ, երջանիկ և հուզված, որովհետև փակվելուց հետո միաժամանակ առաջարկներ եղան տարբեր մարդկանցից՝ մեկը տարածքը տրամադրեց, մյուսը գումար առաջարկեց այս ամենը կյանքի կոչելու համար, մյուսներն ասացին՝ իսկ ե՞րբ կլինի մեր քաղաքում, գյուղում: Հուսով եմ, որ Երևանից, Վանաձորից, Գյումրիից ու Ֆրեզնոյից զատ Հայաստանի այլ քաղաքներ և բնակավայրեր կուզենան այս պաստառները ունենալ և ցուցադրություն կազմակերպել։ Հատկապես Տավուշի մարզում, Իջևանում, որտեղ 1920 թ. նոյեմբերի 29-ին, այսինքն՝ ուղիղ 93 տարի առաջ Կարմիր բանակը Իջևանից մտավ, և վերջացավ Հայաստանի Առաջին Հանրապետության պատմությունը»,-ասաց նա:

Ըստ Թուխիկյանի՝ չնայած ցուցադրությունը պետականորեն փակեցին, բայց դրա ազդեցությունը շատ ավելի դրական էր, քան կարելի էր սպասել:

«Ես չեմ խառնվում այդ գործերին, փակեցին, փակեցին, դա այլ ազդեցություն ունեցավ, այնպես որ փակելուց առաջ թող լավ մտածեն՝ անկախ պետության մեջ ինչ կարելի է գրաքննել, ինչ չի կարելի»,-ասաց նա:

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանի կարծիքով՝ մեր հասարակությանն այդ տարիներին տեղի ունեցածի 1-2 տոկոսն է հայտնի:

«Որտեղի՞ց է հասարակությունում գիտելիքը բռնաճնշումների մասին, մի դեպքում դա կամ ընտանեկան պատմության հետ կապված էպիզոդն է, որը մասնավոր դեպք է, երկրորդը դասագրքերն են, և երրորդը՝ ավելի լայն հետաքրքրվողների մոտ ՀՀ-ից դուրս լայն ծավալով հրատարակվող գրականությունն է։ Սա է ողջ գիտելիքը»,-ասաց նա:

Հրանուշ Խառատյանի խոսքով՝ այս ցուցադրությունում մարդիկ աշխատել են, հավաքել են նյութեր, որոշակի մեկնաբանություններ արել, և գուցե կգտնվեն մարդիկ, ովքեր համաձայն չեն լինի ու կվիճեն բերված փաստարկների շուրջ. «Դա հիանալի կլինի՝ քննարկել ու հասկանալ խնդիրները»։

Մի հարցում Խառատյանը համոզված է՝ սկզբունքորեն պետք է լինի մշտական գործող թանգարան, որը թե՛ խորհրդային պատմությանը կվերաբերի, թե՛ բռնաճնշումներին:  

«Խորհրդային տարիներին հիանալի բաներ կային, որը լավ է, որ ցուցադրվում է և զգալի չափով դասագրքերում ներառված է՝ գիտելիք, տնտեսություն և այլն, բայց համարյա ոչինչ չկա խորհրդային քաղաքական իրականության և խորհրդային բնակչության կենցաղի ճնշվածության մասին: Իմ կարծիքով՝ այդ գիտելիքի անհրաժեշտությունը պարզ գնահատական չէ, թե ինչքան է այն կարևոր, այն ուղղակի անհրաժեշտ է»,-նշեց նա:

Նշենք, որ ցուցադրված պաստառներից մեկը, ներկայացնելով տարեթվեր՝ 1917, 20-26-30-34-37-41 և այլն, հուշում էր՝ «Պատմությունը կրկնվելու սովորություն ունի»:






 





Губернаторы России
Москва

Собянин: Москва и Пекин подписали программу сотрудничества на 2024-2026 годы





Москва

Топ-5 самых ярких зарубежных архитектурных проектов на первичном рынке Москвы


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин рассказал о росте турпотока из Китая



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Надежда Бабкина

"7Дней": певицу Бабкину заметили с молодым помощником после разрыва с мужем




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Военно-спортивный фестиваль Росгвардии в «Лужниках» собрал более 20 000 москвичей и гостей столицы

В Лужниках состоялась церемония открытия Всероссийской Спартакиады Специальной Олимпиады

Красногорск первым встретил участников международного супермарафона Москва-Минск


Большой шлем

«Надо чем-то жертвовать». Арина Соболенко отказалась ехать на Олимпиаду в Париже



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

Московский аэропорт Домодедово и Всероссийское общество инвалидов заключили соглашение о сотрудничестве



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России