9-ամյա տղան երկարացնում է գանգուր վարսերը՝ քաղցկեղով հիվանդ երեխաների համար կեղծամ պատրաստելու նպատակով
Ավստրալիայի 9-ամյա բնակիչ Բեյրդ Գարեթը երկարացնում է իր ոսկեգույն վարսերը, որպեսզի կտրի և նվիրաբերի կեղծամ պատրաստելու համար:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, Արևմտյան Ավստրալիայի Օնսլոու քաղաքում բնակվող տղան հայտնի է դարձել իր քաղաքում երկար գանգուրների շնորհիվ, որոնք նա հատուկ երկարացնում է բարեգործական նպատակներով:
Նա վարսերը երկարացնում է վերջին երկու տարում և մտադիր է կտրել 2018-ի սեպտեմբերին, որից հետո կհանձնի կեղծամ պատրաստելու՝ քաղցկեղ կամ այլ հիվանդություն ունեցող երեխաների համար, որոնց վարսերը թափվել են:
Բացի այդ, փոքրիկ տղան լուսանկարվում է բարեգործության համար: Նախքան վարսերը կտրելը նա մտադիր է 24 000 դոլար հավաքել մանկանան բարեգործական հիմնադրամի համար: Նրա հետ սելֆի կարելի է անել 5 դոլարով: