Շքեղ վանդակ. տեսանյութ է հրապարակվել սաուդցի արքայազնների «հինգաստղանի» բանտից
Սաուդյան Արաբիայում կալանքի տակ առնված 11 արքայազն ու մի շարք խոշորագույն ձեռնարկատերեր գտնվում են Էր Ռիադի Ritz-Carlton շքեղ հյուրանոցային համալիրում: Նրանց «շքեղ բանտից» տեսանյութ է հրապարակել BBC News-ը:
Նշվում է, որ հյուրանոցում մոտ 200 մարդ է բնակվում, որոնք ԱՄԷ-ում խոշորածավալ կոռուպցիոն գործով ամբաստանյալներ են հանդիսանում: Այս որոշումը կայացրել է թագավորության Ազգային հակակոռուպցիոն կոմիտեն:
Գերատեսչությունը, որը ղեկավարում է գահաժառանգ արքայազն Մուհամադ իբն Սալման ալ-Սաուդը, իրավունք ունի հետաքննություն անցկացնելու և ձերբակալելու, ինչպես նաև սառեցնելու ֆինանսական խարդախությունների հետ կապ ունեցող մասնավոր անձանց հաշիվները: Խոսքը շուրջ 100 մլրդ դոլարի չափով խարդախությունների մասին է: