Հայաստանի ընտրանու 2 ֆուտբոլիստներ մասնակցեցին Տուլայի «Արսենալի» հետ խաղին
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրում Եկատերինբուրգի «Ուրալը» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց Տուլայի «Արսենալի» հետ` 1:1:
Խաղին մասնակցեցին նաև Հայաստանի ընտրանու ֆուտբոլիստներ Վարազդատ Հարոյանը և Էդգար Մանուչարյանը: Մեր ընտրանու պաշտպանը խաղադաշտ դուրս եկավ մեկնարկային կազմում և դեղին քարտ ստացավ 87-րդ րոպեին:
Մանուչարյանը փոխարինման դուրս եկավ 80-րդ րոպեին: Այս խաղից հետո «Ուրալը» 25 միավորով բարձրացավ մրցաշարային աղյուսակի 7-րդ տեղ: «Արսենալը» մնաց 8-րդ տեղում:
«Ուրալ»-«Արսենալ»` 1:1
Գոլերը` Պորտնյագին (30) - Ջորջևիչ (73)