Չերչիլի ակնոցը վաճառվել է աճուրդով, որի գնորդներն անզիջում պայքար են մղել
Ուինսթոն Չերչիլի ընթերցանության ակնոցն աճուրդի ժամանակ վաճառվել է 7 300 ֆունտ ստերլինգով (9800 դոլար), որը շուրջ հինգ անգամ գերազանցել է նախնական գնահատված արժեքը:
Ինչպես գրում է Euromag-ը, այս մասին տեղեկացրել է Catherine Southon Auctioneers & Valuers աճուրդի տան սեփականատեր Քեթրին Սաութոնը: Նրա խոսքով՝ բրիտանացի նախկին վարչապետի ակնոցի համար անզիջում պայքար էր ընթանում: Իսկ գնորդի անունը նա չի հայտնել:
CW Dixey & Son ընկերության կլոր ապակիներով ակնոցի նախնական արժեքը կազմել է 1000-2000 ֆունտ ստերլինգ: Աճուրդի տանը մասնավորեցրել են, որ Չերքիլը մի քանի ակնոց է ունեցել՝ տարբեր կարիքների համար, ինչպես օրինակ՝ ընթերցանության, ելույթներ ունենալու համար:
Ժամանակի ընթացքում դրանք դարձել են քաղաքական գործչի կերպարի անբաժան մասը, ինչպես սիգարն ու գլխարկը: