Добавить новость
103news.com
World News in Armenian
Декабрь
2017

Հավանական է, որ Կասպրշիկի գրասենյակն ընդլայնվի, սակայն այլ խնդիր է՝ թո՞ւյլ են տալու այդ մարդկանց աշխատել, թե՝ ոչ․ Դավիթ Բաբայան

0

Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի խոսքով՝ միջազգային հանրության մոտեցումներում արմատական փոփոխություններ նկատելի չեն: Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, սակայն, որ կա միտում բոլորի մոտ՝ հասկանալու, որ այլևս չի կարելի թույլ տալ վերադարձն անցյալին:

«Դա, կարծում եմ, նաև օբյեկտիվ իրականության արտացոլանք է, որովհետև ի վերջո, Արցախը կայացած ժողովրդավարական պետություն է: Այն, որ իր բոլոր խնդիրներով հանդերձ, Արցախը, որպես պետական կազմավորում, կայացել է, և որևէ վտանգ միջազգային հանրության համար չի ներկայացնում, միանշանակ է»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ բոլոր այն անիրատեսական մոտեցումները, որոնք Ադրբեջանը ցուցաբերում է, ինչպիսիք են՝ վերադարձն անցյալին, Արցախի նկատմամբ հավակնություններ ցուցաբերելը, արդեն իսկ լուրջ չի ընկալվում միջազգային հանրության կողմից:

Անդրադառնալով ՀՀ արտգործնախարար  Էդվարդ Նալբանդյանի՝ Վիեննայում բերած ինը պատճառներին, որոնք խոչընդոտում են ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը, նշեց, որ դրանք հիմնականներն էին, չնայած կարելի էր դեռ այդ շարքը լրացնել:

«Առաջինը դա Ադրբեջան պետության արհեստածին լինելն է, աշխարհաքաղաքական իրադրությունից ելնելով դրա ստեղծումը, դրա բազմազգ լինելն է, կլանային բռնապետական համակարգի առկայությունը: Այս ամենն են խոչընդոտում ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը»,- ասաց նա՝ նշելով, որ այս համատեքստում պետք է նաև պարզել Ադրբեջանի ժողովրդի ինքնությունը, ովքեր են նրանք, որն է նրանց տեսլականը և ինչ են ցանկանում անել:

Նա նշեց, որ միջազգային հանրությունն էլ  է նկատում Ադրբեջանում կատարվողը և Ադրբեջանի քաղաքականությունը: «Ադրբեջանի բազմազգ լինելը անկանխատեսելի է դարձնում ցանկացած ռազմական գործողություն, որովհետև եթե  Ադրբեջանը նորից արկածախնդրության դիմեց,  ապա առաջին իսկ պարտությունից հետո այնտեղ կսկսվեն ազգային ազատագրական շարժումներ: Ադրբեջանում մեծ թվով թալիշներ են ապրում՝ իրանական ժողովուրդ, նրանք նաև ապրում են Ադրբեջանին սահմանակից տարածքներում, նրանք անտարբեր չեն մնա իրենց ազգակիցների ճակատագրի նկատմամբ: Նույն իրավիճակը կստեղծվի նաև լեզգիների դեպքում և այլն: Հիմա պատկերացրեք, որ եթե այս ամենը պայթի, կամա թե ակամա Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը, Վրաստանը կներգրավվեն, և դա մի ահավոր բան կդառնա, կդառնա երրորդ համաշխահարհային պատերազմի դրդապատճառ: Բոլորն էլ հասկանում, որ կստեղծվի մի անկառավարելի իրավիճակը՝ եթե հաշվի էլ ենք առնում, թե ինչ է կատարվում Սիրիայում, Իրաքում Պաղեստինում և այլն:

Դավիթ Բաբայանը նկատեց՝դժվար է ասելը,թե որքան ժամանակ է պետք Ադրբեջանին՝ իր մոտեցումները վերանայելու համար․«Բայց հիմա ամենակարևորը խաղաղության պահպանումն է, որպեսզի բնականոն գործընթացների արդյունքում աշխարհընկալման մոտեցումների փոփոխություն լինի Ադրբեջանում»:

Անդրադառնալով  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարների հայտարարություններին և կոչերին՝ վերադառնալ նախկինում արված պայմանավորվածությունների կատարմանը, ընդունել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գոյություն ունեցող գրասենյակի ընդլայնումը և այլն, Դավիթ Բաբայանը նշեց․ «Դա քաղաքական առումով ամենաանշահարկելի ուղղությունն է: Դա զուտ մարդասիրական, ռազմատեխնիկական է, այդ կոչերի իրականացմամբ մարդկանց կյանք է պարզապես փրկվելու: Այդպես ո՛չ Արցախն է ճանաչվելու, ո՛չ  էլ տարածքների զիջում է լինելու: Սա ամենաանշահարկելի քաղաքականություն է, բայց նույնիսկ սա դժվար է իրագործվում: Բայց այլընտրանք էլ չկա․ կա պայմանավորվածություն, և այդ հարթությունից էլ պետք է սկսել գործընթացը: Բացի վստահության մեխանիզմների ներդրումը, կան նաև այլ խնդիրներ, որոնք հետագայում կարող են  իրագործվել»:

Արցախի նախագահի մամուլի խոսնակը նկատեց, որ  հավանական է, որ Կասպրշիկի գրասենյակն ընդլայնվի, սակայն այլ խնդիր է՝ թո՞ւյլ են տալու այդ մարդկանց աշխատել, թե՞՝ ոչ:

«Աստիճանաբար պետք է էջեր թերթել, առաջ գնալ: Բայց ամեն մի առաջ գնալու համար Ադրբեջանը կրկին խոչընդոտելու է: Ավելի քան համոզված եմ, որ եթե անգամ Կասպրշիկի գրասենյակի դիտորդների թիվն ավելանա, այնպես են անելու, որ նրանք չկարողանան աշխատել:  Բայց դա կապ չունի, պետք է առաջ անցնել հենց այս ուղղությամբ»,- ասաց նա:

 





Губернаторы России
Москва

Сергей Собянин. Главное за день





Москва

Навка: во время болезни Заворотнюк возили по Москве только в парандже


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин представил летнюю программу мероприятий в «Лужниках»



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Юрий Шатунов

Два года прошло со дня смерти Юрия Шатунова




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Рождаемость на Дальнем Востоке стала выше, чем в среднем по России

В сочинском парке «Ривьера» установили национальный рекорд по массовой медитации

Навка: во время болезни Заворотнюк возили по Москве только в парандже


Анастасия Потапова

Потапова вышла в ¼ финала теннисного турнира в Бирмингеме



Новости Крыма на Sevpoisk.ru


Алексей Сёмин

В АО «Транснефть – Дружба» завершились соревнования добровольных пожарных дружин



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России