103news.com
World News in Armenian
Декабрь
2017

Ես պատրանքներ չունեմ, որ ամենաաղքատ Շիրակի մարզում միանգամից ամեն բան կփոխվի, բայց դրական քայլեր կան. Արման Սահակյան (տեսանյութ)

0

Ես իլյուզիա չունեմ, որ միանգամից ամեն բան կփոխվի, բայց որոշակի աշխատանքից հետո հետ ընկնելու տեմպը, մանավանդ Երևանի համեմատ, կսկսի կրճատվել: Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտեց Շիրակի մարզից ընտրված, ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Արման Սահակյանը՝ անդրադառնալով Շիրակի մարզի՝ ամենաաղքատ մարզը լինելու հանգամանքին: Սակայն նա լավատես է և հույս ունի, որ գալիք տարի խնդիրները կկրճատվեն և ոլորտային զարգացում կլինի:

- Պարո՛ն Սահակյան, ԱՎԾ-ն հրապարակեց ՀՀ-ում աղքատության ցուցանիշը, ըստ որի՝ ՀՀ-ում 29.4 տոկոս աղքատություն կա, և ՀՀ ամենաաղքատ մարզը Շիրակի մարզն է: Ինչո՞ւ տարիներ շարունակ այս ցուցանիշը չի փոխվում:

- Ցավոք սրտի, առաջին անգամ չէ ցուցանիշն այսպիսին, ինչպես նաև փոփոխության տեմպը բավարար չէ: Օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով Հայաստանում Գյումրին ամենավատ վիճակում է սոցիալական պայմանների տեսանկյունից: Միևնույն ժամանակ, ազնիվ լինելու համար պետք է ասեմ, որ վերջին ժամանակաշրջանում դրական քայլեր կան, ու հուսով ենք, որ տարբերությունը հետագայում կկրճատվի: Ես իլյուզիա չունեմ, որ շատ արագ կկրճատվի, միանգամից ամեն բան կփոխվի, բայց որոշակի աշխատանքից հետո հետ ընկնելու տեմպը, մանավանդ Երևանի համեմատ, կսկսի կրճատվել:

- Ինչպե՞ս կարող է կրճատվել՝ հաշի առնելով նաև արտագաղթի տեմպերը, հնարավո՞ր է, որ մինչ կրճատումն արդեն ուշ լինի:

- Ուշի և ոչ ուշի չափանիշը դժվար է գնահատել, քանի որ արդեն իսկ ուշ է: Երեկ երկրաշարժի 29-րդ տարին էր, իսկ մարդիկ դեռ տնակներում են ապրում, ցավոք սրտի, վիճակը շատ վատ է: Իմ կարծիքով՝ Գյումրիի ավագանին օրերս արդար հարց էր բարձրացնում, այն է, որ Գյումրիում մանկապարտեզ երեխաները հաճախում են վարձավճարով, իսկ Երևանում անվճար է: Սա իսկապես խորը անարդարություն է, հիմա մարդկանց որքան էլ ասես, որ օրենքով այդպես է, պարզապես Երևանի քաղաքապետարանն իր բյուջեից է տալիս, միևնույն է՝ ՀՀ քաղաքացիներ են հաճախում մանկապարտեզ, և ի՞նչ կապ ունի, թե որտեղ են ապրում:

- Ըստ Ձեզ՝ իշխանությունը կարողանո՞ւմ է ի կատար ածել մարզերի համաչափ զարգացման խոստումը, քանի որ տպավորություն է՝ ամեն ինչ կենտրոնանում է միայն Երևանում:

- Ցավոք սրտի, այդպես է, միայն Երևանում ապրող մարդիկ այդ սարսափելի տարբերությունը չեն զգում, քանի որ, իրականում, Երևանում ու մարզերում տարբերությունը սարսափելի է: Պետությունն այստեղ խնդիրներ ունի լուծելու, որը, ցավոք սրտի, լավ տեմպերով չի լուծվում: Բայց, որպեսզի արդար լինեմ, ասեմ, որ Գյումրիի օդանավակայանի վերագործարկումը, եկող տարի Երևան-Գյումրի գնացքի վերագործարկումը, որը կկրճատի տեղափոխման ժամկետը, որոշակի ակտիվություն կբերի քաղաք: Նաև շատ կարևորում եմ վարչապետի՝ Կումայրի նախաձեռնությունը, ամեն դեպքում շինարարությունը, հետաքրքրվածությունը, տուրիզմի որոշակի զարգացումը լավ ազդեցություն կթողնի:

- Խոսում ենք աղքատության հաղթահարման մասին, սակայն զուգահեռ տեսնում ենք, որ 2018թ. պետական բյուջեով սոցիալական ոլորտի ֆինանսավորումը չի ավելացել, ավելին՝ որոշակի կրճատումներ են եղել: Սա նոր խնդիրներ չի՞ առաջացնելու:

- Ես բյուջեի մասնագետ չեմ, դժվարանում եմ այս հարցին պատասխանել, բայց, ամեն դեպքում, կարծում եմ, որ այս տարի տնտեսության համար բավական լավ տարի է, բոլոր նախադրյալները կան, որ մյուս տարի էլ լավ կլինի: Իհարկե, լավ ասելով նկատի ունեմ, որ համեմատական կարգով լավ կլինի, մասնավորապես հույս ունեմ, որ արտահանումն աճելու է, տուրիզմն էլ կզարգանա:

- Իշխանության տեսակետն այն է, որ աղքատության հաղթահարման ամենալավ մեխանիզմներից մեկը տնտեսական աճն է: Արդյո՞ք 2018թ. կունենանք այն տնտեսական աճը, որ աղքատության մակարդակում շեշտակի փոփոխություն լինի:

- Հնարավոր է՝ հիմա ասածս սխալ հասկացվի, բայց անկախ նրանից, որ շատ կարևոր է հաղթահարել աղքատությունը, միևնույն է, եթե մարդիկ զգան, որ ինչ-որ բանով կարողանում են զբաղվել, գոնե հույս առաջանա, որ որոշակի ոլորտներ զարգանում են, ապա դա մեծ փոփոխությունների կբերի: Իմ կարծիքով՝ այս տարի նման հույս կա, հուսով եմ՝ մյուս տարի էլ տուրիզմի ու արտահանման ոլորտներում աճ կլինի, եթե համաշխարհային կատակլիզմներ չլինեն:


Մանրամասները՝ տեսանյութում:





Губернаторы России
Москва

Сергей Собянин. Главное за день





Москва

На матче "ЦСКА-Динамо" родилась новая семья


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин подвел итоги фестиваля «Лето в Москве. Все на улицу!»



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Джиган

«Ты меня снимаешь, как будто я опухший утопленник»: Джиган обиделся на Самойлову




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Топившего ребенка-инвалида тренера по плаванию задержали в Москве

На матче "ЦСКА-Динамо" родилась новая семья

На матче "ЦСКА-Динамо" родилась новая семья


ATP

Александр Зверев снялся с турнира ATP-500 в Пекине



Новости Крыма на Sevpoisk.ru


Game News

Мафия-НН: Все началось за длинным столом на пивном заводе.



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России