Բուքինգհեմյան պալատում ընդունելության ժամանակ Էդ Շիրանը խախտել է արքայական վարվելակարգի կանոնները (լուսանկար)
Բրիտանացի երգիչ Էդ Շիրանը խախտել է թագավորական կարգը Բուքինգհեմյան պալատում կայացած միջոցառման ժամանակ:
Ինչպես գրում է Business Insider-ը, երաժիշտը զարմացրել է բոլորին՝ սեղմելով արքայազն Չարլզի ձեռքը, երբ վերջինս նրան էր հանձնում Բրիտանական կայսրության շքանշանը: Ինչպես հայտնի է, բրիտանական թագավորական ընտանիքի անդամներից ոչ մեկին դիպչել չի կարելի:
26-ամյա երաժիշտը չի շփոթվել իր թույլ տված սխալից՝ նշելով, որ հաճելի զրույց է ունեցել Ուելսի արքայազնի հետ:
«Նա ինձ հարցնում է, թե արդյոք շարունակում եմ մեծ քանակությամբ ձայնագրություններ վաճառել, և ես նրան հայտնեցի, որ այստեղից մեկնելու եմ Նյու Յորք համերգի», - տեղեկացրել է երիտասարդ կատարողը: