Լուսանկարիչը ֆիքսել է մահացած ընկերոջ կողքից չհեռացող ծովափոկի հետ հուզիչ տեսարանը
Անգլիական Լինքոլնշիր կոմսության լողափերից մեկում լուսանկարիչն արտասովոր տեսարան է ֆիքսել:
Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, վայրի բնության 28-ամյա լուսանկարիչն ականատես է եղել կենդանական աշխարհում հանդիպող ամենահուզիչ տեսարանին. ծովափոկի ձագը պառկած էր սատկած ընկերոջ կողքին և չէր հեռանում: Լուսանկարի հեղինակ Շոն Ուիքլիի կարծիքով՝ վիրավոր կենդանուն հավանաբար լքել է մայրը:
Նա նաև նշում է, որ ծովափոկը մի քանի ժամ շարունակ մնացել է իրեն լքած ընկերոջ կողքին: Լուսանկարն արվել է նոյեմբերի 21-ին: