«Դոլչե վիտա». երիտասարդ Սոֆի Լորենի և նրա ամուսնու մասնակցությամբ բացառիկ ֆոտոշարք՝ շքեղ առանձնատանը (լուսանկարներ)
Սիրված իտալացի դերասանուհի Սոֆի Լորենը հայտնի է նաև որպես գեղեցկության և ձգողականության խորհրդանիշ, ահա թե ինչու հանդիսատեսը սիրում է ոչ միայն նրա մասնակցությամբ ֆիլմերը, այլ նաև ֆոտոշարքերը:
Հայտնի է, որ Սոֆի Լորենը և նրա ամուսինը՝ իտալացի կինոպրոդյուսեր Կառլո Պոնտին, առանձնատուն են ունեցել Մարինո կոմունայում, որը գտնվում է Հռոմից 16 կիլոմետր հեռավորության վրա:
Big Picture-ը գրում է, որ 1964 թվականին լուսանկարիչ Ալֆրեդ Էյզենշտադտը ֆոտոշարք է արել 16-րդ դարի այս շքեղ առանձնատանը, և լուսանկարները երկար ժամանակ պահվել են Life ամսագրի արխիվներում ու չեն հրապարակվել:
Նշվում է, որ 1960 թվականին Կառլոն և Սոֆին սկսել են վերականգնել տունը: Ամերիկացի լրագրող Փիթ Հեմիլն այսպես է նկարագրել այն. «Յոթ հեկտար մարգագետիններով, խնամքով կտրած կենդանի ցանկապատերով, փոքր ջրվեժներով և թզենիներով շրջապատված առանձնատունն այս ամենից բացի ներառել է ախոռ, ջրանցույց, թենիսի կորտ, պտղատու այգի և լողավազան»: