Հայերը բարոյական պարտավորություն են զգում` նպաստելու ցեղասպանությունների կանխարգելման միջազգային ջանքերին. Նալբանդյան
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվա կապակցությամբ. Այսօր, նշելով Ցեղասպանության զոհերի հիշատակի միջազգային օրը, մենք միանում ենք բոլոր նրանց, ովքեր ջանք չեն խնայում երաշխավորելու, որ «այլևս երբեք»-ը դա համամարդկային խոստում է, որը հարգվում և պահպանվում է բոլորի կողմից: Որպես ցեղասպանության սարսափի միջով անցած […]