Բակո Սահակյանը հանդիպել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի եւ նրա գլխավորած պատվիրակության հետ
0
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 9-ին ընդունել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին եւ նրա գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը, քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանությանը եւ հայկական երկու պետությունների համապատասխան գերատեսչությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: