Բասկետբոլ. «Ուրարտուն» հաղթել է «Արցախին»
Ա լիգայի 6-րդ տուրի կենտրոնական խաղում «Ուրարտուն» տարավ իր 5-րդ անընդմեջ հաղթանակը, այս անգամ սեփական հարկի տակ 80-66 հաշվով առավելության հասնելով «Արցախի» նկատմամբ:
Այս մասին տեղեկացնում է Բասկետբոլի Հայաստանի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Ալեքսա Սիմոնովիչը (Արցախ), ով վաստակեց 35 միավոր: