«Ռեալի» գլխավոր մարզիչը` «Սևիլիայի» հետ խաղի մասին. Սա մեր լավագույն հանդիպումը չէր
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է Իսպանիայի առաջնության 15-րդ տուրի` «Սևիլիայի» (5:0) նկատմամբ տարած ջախջախիչ հաղթանակի մասին:
«Չեմ կարծում, որ սա մեր լավագույն հանդիպումն էր այս մրցաշրջանում: Լավ ենք խաղացել Դորտմունդի «Բորուսիայի» կամ «Ռեալ Սոսյեդադի» հետ:
Երջանիկ ենք, քանի որ կարողացել ենք 5 գոլ խփել այն թիմին, որին շատ դժվար է հաղթել: Բացի այդ, կարողացել ենք անառիկ պահել մեր դարպասը:
Հուսով եմ, որ Ռոնալդուն կշարունակի նույն ոգով: Արդեն ասել եմ, որ Կրիշտիանուի հետ պետք է զգույշ լինել»,- Զիդանի խոսքն է մեջբերում «Marca»-ն: