Мы в Telegram
Добавить новость
103news.com
World News in Armenian
Декабрь
2017

Մի քանի տարի հետո մենք հասնելու ենք 10 հազար դոլարին համարժեք մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի. Սերժ Սարգսյան

0

Մինչև 2040 թվականը մեր ժողովրդագրական և տնտեսական զարգացման թիրախները, որոնք կարևոր են նաև մեր երկրի համաչափ զարգացմանն ու ներառական տնտեսական զարգացման առումով: Մի քանի տարի հետո մենք հասնելու ենք 10 հազար դոլարին համարժեք մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի: Այս մասին տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմիններին նվիրված խորհրդաժողովի շրջանակներում ունեցած իր ելույթում նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։

Նա ընդգծել է, որ  Դա ենթադրում է նոր որակի ենթակառուցվածքներ և համայնքային ինստիտուտներ, ինչպես նաև ֆինանսավորման այլընտրանքային և նորարարական մոտեցումներ:
Նախագահը, մասնավորապես, ասել է.

«Շատ եմ լսել ֆինանսական հատվածի, այդ թվում՝ միջազգային ֆինանսական կառույցների ներկայացուցիչներից, որ մեր համայնքներում հավակնոտ և իրատեսական ծրագրերի, դրանց թափանցիկ իրագործման ինստիտուցիոնալ կարողությունների առկայության պարագայում միշտ հնարավոր է ֆինանսավորում գտնել: Համայնքների ղեկավարներից շատերը վստահ են, որ իրենց համայնքներում լավ գաղափարներ կան: Հույս ունեմ, որ այսօրվա քննարկումների արդյունքում ավելի ընկալելի են դարձել այդ պատկերացումների միջև անջրպետը նեղացնելու հնարավորությունները:

Շատ երկրներ իրենց զարգացման ճանապարհին արդեն իսկ անցել են այս ուղիով: Դրա համար անհրաժեշտ է համայնքների զարգացման մոտեցումների և ծրագրերի իրագործման պատկերացումների փոփոխություն: Ընթացիկ խնդիրների լուծումից անհրաժեշտ է անցնել երկարաժամկետ ծրագրեր կազմելուն՝ տեղերում ամրապնդելով սեփականության ու պատասխանատվության զգացումը:
Այդ աճը նաև պահանջում է յուրաքանչյուր համայնքի ներդրումը: Մասնավորապես, համայնքները պետք է կարողանան ձևավորել համապատասխան կարողություններ բարձր որակի զարգացման և կոնկրետ գործարար ծրագրեր կազմելու համար: Այդ կարողություններն ուղղված կլինեն պետական-մասնավոր համագործակցությանը և դեպի համայնքներ մասնավոր ներդրումների հոսքին:

Զարգացման ֆինանսավորման նոր մոտեցումների որդեգրումն ավելի կամրապնդի համայնքների ինքնուրույնությունը: Այս առումով լավ օրինակ է Երևան համայնքին «Ֆիտչ» ընկերության կողմից տրված բարձր վարկանիշը, որի արդյունքներն արդեն մենք տեսնում ենք: Երևան քաղաքը արդեն ստորագրել է ֆինանսական կառույցներից առաջին ֆինանսական ռեսուրսը ստանալու կոնկրետ պայմանագիրը՝ առանց պետական բյուջեի միջնորդության և պետական երաշխիքի: Իհարկե, սա չի նշանակում, որ այսպիսի պարագաներում համայնքները պետք է չարաշահեն և իրենց վրա վերցնեն բեռ, որ հետո իրենց խորտակելու է, բայց տրամաբանված, բարենպաստ պայմաններով վարկերի ստացումը և դրանց իրացումը մեզ համար ունի շատ կարևոր նշանակություն: Կարծում եմ՝ շատ չի ուշանա նաև միջազգային լավագույն փորձին համապատասխան համայնքային պարտատոմսերի թողարկումը: Վստահ եմ, որ այս մոտեցումները հնարավոր է իրագործել նաև բազմաթիվ այլ համայնքներում՝ ավելի փոքր համայնքների համագործակցության ու ջանքերի միավորման, ինչպես նաև հստակ չափորոշիչների և կարգավորումների ներդրման շնորհիվ։

Համայնքներին լրացուցիչ լիազորություններ տրամադրելու, ապակենտրոնացման գործընթացները հաջողությամբ շարունակելու և իրագործելու համար անհրաժեշտ է մշակել և իրականացնել վերապատրաստման բազմաթիվ ծրագրեր: Տեղերում անհրաժեշտ է ստեղծել մարդկային ռեսուրսներ և մասնագիտական կարողություններ, որոնք թույլ կտան պատշաճ կերպով իրականացնել արդեն իսկ տրված լիազորությունները։

Պատահական չէ, որ այս հանդիպումը տեղի է ունենում Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում: Սա հենց այդ հարցերի շուրջ Հայաստանի քաղաքային և գյուղական համայնքների ղեկավարների և կենտրոնական բանկի մասնագետների արդյունավետ հանդիպում կազմակերպելու հնարավորություններից մեկն է:

Անհրաժեշտ է որդեգրել համայնքների զարգացման և մասնավոր ներդրումներ ներգրավելու նորարարական մոտեցումները: Մեր երկրի ֆինանսական հատվածը բավականին զարգացած է, և դա մեր գնահատականը չէ, այլ միջազգային կառույցների, և ունակ է հանդես գալու նոր մոտեցումներով: Համայնքներն էլ պետք է սկսեն հասկանալ ֆինանսիստների երբեմնի բարդ թվացող լեզուն և ավելի արդյունավետ կերպով սկսեն օգտվեն ֆինանսական հատվածի ընձեռած հնարավորություններից:

Մեկ շնչին ընկնող իմ նշած ցուցանիշին հասնելու համար մեկ աղբյուրից ներդումները լինելու են սահմանափակ: Պետք է ներդնել տարբեր հավաքական ներդրումային սխեմաներ, որոնց համար մենք մշակում ենք միջազգային լավագույն չափանիշներին համապատասխան օրենսդրական դաշտ: Պետք է ստեղծենք ներդրումային նոր ֆոնդեր, հնարավորություններ ստեղծենք անշարժ գույքի, սոցիալական և կանաչ պարտատոմսերի թողարկման համար»:





Губернаторы России
Москва

Собянин объявил о начале работы хаба молодежного предпринимательства





Москва

Евгений Миронов, Ирина Пегова, Кристина Асмус, Илья Авербух, Елизавета Арзамасова и другие звезды не фестивале «НЕБО»


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин объявил о начале работы хаба молодежного предпринимательства



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Владимир Высоцкий

Документальный спецпроект — Главком ВМФ адмирал Владимир Высоцкий (03.06.2024)




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

«23 and Friends»: в Москве состоялся спортивно-музыкальный фестиваль Аш 23

Генпрокуратура потребовала передать государству велотрек с Олимпиады-80

Юные тулячки завоевали серебро и бронзу турнира по синхронному плаванию


Ролан Гаррос

Мирра Андреева обыграла представительницу Франции Грачеву на "Ролан Гаррос"



Новости Крыма на Sevpoisk.ru




Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России