Պուտինն այսօր ուղիղ եթերում կպատասխանի լրագրողների հարցերին
![Պուտինն այսօր ուղիղ եթերում կպատասխանի լրագրողների հարցերին](https://gdb.rferl.org/D06854C1-F98E-4D6F-B3F5-6DD13AC954E1_cx0_cy0_cw92_w800_h450.jpg)
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հանդես կգա տարեկան մամուլի ասուլիսով՝ պատասխանելով ռուս և օտարերկրյա լրագրողների հարցերին:
Արդեն ավանդական դարձած ասուլիսին այս տարի մասնակցելու է մոտ 1600 լրագրող: Սա արդեն թվով 13-րդ ասուլիսն է, որ Պուտինը տալիս է 2000թ-ից՝ նախագահի պաշտոնը զբաղեցնելուց հետո:
Սովորաբար Պուտինը պատասխանում է տարաբնույթ հարցերի՝ տնտեսական խնդիրներից մինչև միջազգային հարաբերություններին առնչվող հարցեր, այդ թվում՝ նաև իր անձնական նախասիրությունների մասին է խոսում:
Անցած տարի մոտ 4 ժամվա ընթացքում նա պատասխանել է շուրջ 50 հարցի: