Добавить новость
103news.com
World News in Armenian
Декабрь
2017

Տիգրան Մանսուրյանը և Կոնստանտին Օրբելյանը «Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխության հավակնորդներ են (տեսանյութ)

0

Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի և Օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար, դիրիժոր Կոնստանտին Օրբելյանի՝ «Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխությանը ներկայացվելու առթիվ այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային-ակադեմիական թատրոնի ճեմասրահում հանդիսավոր ընդունելություն տեղի ունեցավ, որին ներկա էր ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, բազմաթիվ բարձրաստիճան հյուրեր, արվեստագետներ, դեսպաններ:

Նշենք, որ Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ» ստեղծագործությունը ներկայացված է «Գրեմմի»-ի երկու անվանակարգերում՝ «Լավագույն երգչախմբային ներկայացում» և «Լավագույն ժամանակակից դասական ստեղծագործություն»: Դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը երգիչ Դմիտրի Խվորոստովսկու հետ «Գրեմմի»-ի թեկնածու է «Լավագույն դասական սոլո վոկալ ալբոմ» անվանակարգում ներկայացված «Սվիրիդով. հեռացող Ռուսաստան» սկավառակի համար։  

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը բացման խոսքում հատկանշական համարեց, որ երկու տաղանդավոր մարդիկ, վերադառնալով հայրենիք, ստեղծում և արարում են երաժշտության հրաշքներ: Նա ասաց, որ բազում մեր հայրենակիցներ տարիների ընթացքում և՛ մասնակցել են մրցանակաբաշխությանը, և՛ ստացել են Գրեմի: «Աստված մարդկանց արվեստի չափաբաժինը շատ տարբեր է բաշխում, դրա համար մեծ մասը հանդիսատես են, մյուս մասն էլ արվեստագետ: Մեզ մնում է հուսալ, որ մեր միավորված սրտերը և ցանկությունները, անպայման, կօգնեն իրականություն դարձնել այն երազանքը, որ կոչվում է Գրեմմի մրցանակ` երկու սիրելի մաեստրոներին»,-ասաց նա:

Կոնստանտին Օրբելյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց միջոցառումն իրականացնելու համար: «Անչափ հուզիչ է, որ մենք մեծն մաեստրոյի հետ միասին ենք, իրար կողքի, Հայաստանի, հայ մշակույթի համար... Այս ցիկլը գրված էր Խվորոստովսկու համար, նա երազում էր ձայնագրել այս ցիկլը նվագախմբի հետ, ես ուրախ եմ, որ մենք դա կարողացանք անել: Հուսանք՝ ամեն ինչ լավ կլինի, շնորհակալ եմ, որ եկել եք աջակցելու մեզ»,-ասաց նա:

Տիգրան Մանսուրյանը նշեց, որ սա, անշուշտ, հուզիչ է, քանի որ իրադարձությունն ինքնին նշանակալի է: «Գրեմիին է ներկայացվել միաժամանակ երկու հայ երաժիշտ, երկու տարբեր ստեղծագործական ճանապարհ անցած: Ես իմ գործը նվիրել եմ Եղեռնի զոհերի հիշատակին, որոնց մեջ նաև իմ ընտանիքի անդամներն են եղել»,-ասաց նա և նշեց, որ իր կողքին ունի այդ մրցանակին սպասող ևս չորս հոգի:

«Ես անկեղծ պետք է լինեմ. առաջին անգամ չէ, որ ներկայացվել եմ, այն ժամանակ այսպիսի իրադարձություն չեղավ, դա 2004 թիվն էր, ես ներկայացված էի Քիմ Քաշքաշյանի հետ: Ինքն էլ չստացավ, ես էլ չստացա, այսինքն` դա կարող է լինել հեշտությամբ այս անգամ ևս: Գերադասելի է, որ լինի»,-ասաց նա և հայտնեց, որ անցած տարի Քիմ Քաշքաշյանն արդեն ստացել է:

ՀՀ-ում Ամերիկայի դեսպանը շնորհավորեց մաեստորներին իրենց ձեռքբերումներ համար: «Այսօր, կարծես, Սուրբ Ծննդյան առավոտը լինի այս գեղեցիկ տոնածառի մոտ։ Այսօր մեծարում ենք երկու հանճարեղ երաժիշտների, դա մեզ համար մեր Սուրբծննդյան նվերն է»,-ասաց նա և նշեց, որ երաժիշտները ներկայացնում են երեք հզոր մշակույթների հասարակությունների` Հայաստանի, Ռուսաստանի և Ամերիկայի ամենալավը:

 





Губернаторы России
Москва

Собянин представил летнюю программу мероприятий в «Лужниках»





Москва

Новый релиз DomNi & GOR - Прости или отпусти


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Сергей Собянин. Главное за день



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Моргенштерн

Моргенштерн* разыгрывает 100 тысяч долларов среди своих подписчиков




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

«Лето в Москве»: необычные спортивные занятия проведут для горожан 23 июня

Рождаемость на Дальнем Востоке стала выше, чем в среднем по России

В Кузьминках обустраивают пространство для отдыха и занятий спортом


Анна Калинская

Калинская обыграла Азаренко и вышла в финал турнира в Берлине



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

В Москве больной мальчик выпал из окна больницы и погиб



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России