Мы в Telegram
Добавить новость
103news.com
World News in Armenian
Декабрь
2017

ՀՀ-ում կոռուպցիայի դեմ քայլերը որևէ արդյունք չեն տվել, նոր հակակոռուպցիոն ռազմավարությունը ԵՄ-ի և ԱՄՆ-ի համար է. Ա. Մարտիրոսյան (տեսանյութ)

0

Հակակոռուպցիոն ռազմավարությունները Հայաստանում որևէ արդյունք չեն տվել, իսկ վարչապետի այսօր հայտարարած նոր հակակոռուպցիոն ռազմավարության մշակումը նույնպես որևէ բան չի փոխելու: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: «Խորքային խնդիրները չեն լուծվել կոռուպցիայի դեմ պայքարում: Եթե մեկ երկու կոսմետիկ խնդիր են լուծել, դրանով մեր երկրի որևէ առաջընթաց հնարավոր չէ ապահովել»,- նշեց նա: Ըստ Արմեն Մարտիրոսյանի՝ հակակոռուպցիոն քայլերը կարելի է համարել արդյունավետ, երբ դա դրական ազդեցություն է թողնում տնտեսության, բյուջեի, քաղաքացիների վրա, ինչը մեզ մոտ չկա: «Նոր ռազմավարությամբ ուղղակի ուզում են ԵՄ-ին և ԱՄՆ-ին ցույց տալ, որ նոր գործ ենք անելու, բայց միևնույն է, ինչ էլ անեն, եթե երկրում կառավարման համակարգը չի փոխվում, նույնիսկ անձերի փոփոխությամբ ոչինչ չի փոխվի: Մեզ մոտ կառավարման համակարգը պետք է փոխվի»,- նկատեց «Ժառանգության» փոխնախագահը:

- Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստին խոսել է հակակոռուպցիոն գործող ռազմավարության արդյունավետության ու նոր ռազմավարության անհրաժեշտության մասին: ՀՀ ներկայիս հակակոռուպցիոն ռազմավարությունն ընդունվել է 2015 թ.-ին, և վարչապետի հանձնարարականով այն պետք է 15 օրվա մեջ ավարտին հասցնել: Ձեր կարծիքով՝ վերջին երկու տարում ի՞նչ արդյունքներ է տվել հակակոռուպցիոն ռազմավարությունը:

- Հակակոռուպցիոն ռազմավարության մասին կարելի է խոսել այն ժամանակ, երբ բովանդակային քայլեր կարվեն այս ուղղությամբ: Ակնհայտորեն, հակակոռուպցիոն ռազմավարությունը որևէ արդյունք չի տվել, բոլոր ոլորտները մեզ մոտ կոռումպացված են: Հայաստանը համակարգային կոռումպացված երկրներից մեկն է։ Դա սկսվում է քաղաքական կոռուպցիայից և վերջանում է պարզագույն կաշառքով, քանի որ Հայաստանում երկարատև ժամանակահատված է, որ պրոցեսներ են տեղի ունենում, որոնք խորը ազդեցություն են թողել: Ըստ էության, մեզ մոտ կոռուպցիան այնքան է արմատացել, որ պարզ կաշառքի մասին գրեթե չի խոսվում, որովհետև ոլորտներ են բաշխված մարդկանց միջև, իշխանություն է ձևավորվում այդ կոռուպցիայի հաշվին, երկրի հարստությունն է այդ կոռուպցիայի հաշվին անօրինական ձևով վերաբաշխվում մի քանի ընտանիքների միջև: Ներկայումս էլ այս նոր ռազմավարությունը, որ մշակվի, այս բովանդակային, խորքային քայլերը չեն արվելու և նորից թղթի վրա հերթական մի ինչ-որ փաստաթուղթն է լինելու: Իսկ որպեսզի իրական քայլեր կատարվեն կոռուպցիայի դեմ պայքարում, ակնհայտորեն նախ իշխանությունը պետք է լեգիտիմ լինի, այսինքն` մենք իսկապես նորմալ ընտրություններ պետք է ունենանք: Մյուս խնդիրը պատժելիության բացակայությունն է, դրա համար մենք պետք է ունենանք նորմալ իրավապահ համակարգ, պետք է ունենանք անկախ դատարաններ: Այս բոլորը Հայաստանում բացակայում են, և ոչ միայն բացակայում են, այլ արմատախիլ են արվել մինչև վերջ: Ռազմավարությունը, որպես այդպիսին, ընդունելու կարիք չկա, ընդամենը պետք է այն, ինչը օրենքով սահմանված է, այդ քայլերը կատարվեն: Մենք տեսնում ենք, որ տնտեսական դաշտը Հայաստանում մոնոպոլիզացված է խայտառակ ձևի: ԱՊՀ տարածքում թիվ 1 պետությունն ենք մոնոպոլիզացման աստիճանով, պատկերացրեք արևմտյան աշխարհի հետ համեմատ ինչ վիճակում կլինենք: Իսկ այդ մոնոպոլացումը հենց այնպես չի եղել, դա հենց կոռուպցիայի արդյունք է, երբ ոլորտները բաշխվել են կոնկրետ անձանց միջև: Այդ  մարդիկ հնարավորություն են ունեցել արհեստական թանկացումներ անել, հարկեր չտալ, կոռուպցիան հենց սա է: Կոռուպցիայի դեմ պայքարը կլիներ այն, որ մենք ունենայինք մի համակարգ, որի առկայության պարագայում իսկապես խոշոր կոռուպցիոն գործընթացները կբացահայտվեին կամ չէին լինի: Լավագույն օրինակը Վրաստանինն է, նրանք մեզանից ավելի կոռումպացված էին, բայց եկավ մի ղեկավար, ունեցավ քաղաքական կամք և փոխեց այդ ամենը:

-Վերջին երկու տարում ոչ մի դրական տեղաշարժ չի՞ եղել կոռուպցիայի դեմ պայքարում: Իշխանության ներկայացուցիչները այս հարցին պատասխանելով ասում են, որ վերջին մեկ տարում հակակոռուպցիոն մի քանի օրենք է ընդունվել, օրինակ՝ ազդարարի համակարգ է ներդրվել, ապօրինի հարստացումը քրեականացվել և այլն: Այս օրենքների ընդունման վերաբերյալ ի՞նչ կարող եք ասել:

-Այս ամենը, որ արվել է, ընդամենը թղթի վրա արված գործընթաց է, որովհետև, հիմքը եթե չի ուղղվում, շենքի կտուրը ինչքան էլ փորձես փոխել, միևնույն է, պատը ծուռ է: Հիմա մեր հիմքը պետք է ուղղվի և ոչ թե կտուրը: Ակնհայտորեն դրանց արդյունքում հասարակությունը չստացավ չէ՞ իրենից գողացված ունեցվածքը, իրենից տարված հանքերը, չվճարված բազմամիլիարդ հարկերը: Մենք բոլորս գիտենք, որ վերջին 10 տարվա ընթացքում 10 մլրդ դոլարից ավելի դուրս է եկել Հայաստանից, ակնհայտ չէ, որ այս գումարի դուրս բերումը կոռուպցիայի արդյունքում է եղել: Հիմա ինչ օրենք ուզում է ընդունենք՝ ազդարար է, ապօրինի հարստացում է, թե ինչ է, ոչինչ չի ուղղվելու: Այսինքն` այն, ինչ մինչև հիմա եղել է, դա էլ պետք է ուղղվի: Հնարավոր է` բյուջեի հետ կապված ինչ-որ մի երկու չինովնիկ բռնել են, բայց դրանով խնդիրը չի լուծվում: Խորքային հարցերը, որոնք մինչև հիմա եղել են, դրանք չեն լուծվել: Եվ եթե չլուծվելով մեկ երկու կոսմետիկ խնդիր են լուծել, դրանով մեր երկրի որևէ առաջընթաց հնարավոր չէ ապահովել, որովհետև քայլերը կարելի է համարել արդյունավետ, երբ դա դրական ազդեցություն են թողնում տնտեսության, բյուջեի, քաղաքացիների վրա: Հիմա սրանցից որևէ մեկը մեզ մոտ չկա:

-Նշեցիք, որ նախորդ ռազմավարությունը արդյունավետ չէր, և որ պետք է համակարգային, հիմքային փոփոխություններ արվեն: Եթե նախորդ ռազմավարությունը օգուտ չի տալիս կոռուպցիայի դեմ պայքարում, ինչո՞ւ է նոր ռազմավարություն ընդունվում: Դա ուղղակի ժողովրդին ցույց տալու համա՞ր է, թե՞ հնարավոր է, որ վերջերս ԵՄ-ի հետ ստորագրված պայմանագրի հետ է կապված:

-Արդեն «բարի ավանդույթ է», որ ամեն մի նոր կառավարություն իր հակակոռուպցիոն ռազմավարությունը պետք է մշակի, հիմա այս կառավարության ժամանակն է եկել: Մի քանի պատճառներ կան։ Նախ` նշենք, որ բավական մեծ դժգոհություն եղավ ԱՄՆ-ի կողմից, որ արդյունավետ քայլեր չեն իրականացվել այդ ուղղությամբ: Միացյալ Նահանգները ֆինանսական դոնորներից մեկը պետք է լիներ հակակոռուպցիոն քայլերի իրականացման համար, բայց ընդամենը 10 տոկոսն էր ֆինանսավորել: Բնականաբար, ԵՄ-ի հետ պայմանագիրը կա, որտեղ հստակ նշված է հակակոռուպցիոն քաղաքականության մասին, բայց ակնհայտորեն այս պահին մենք որևէ դրական քայլ չենք կարող ասել այդ ուղղությամբ: Ռազմավարությունը կմշակվի, բայց որպեսզի արդյունավետ լինի այդ ռազմավարությունը, արդեն նշեցի` ինչ է պետք անել: Բացի դրանից`ուզում եմ մտածել, որ ինչ-որ շոու էլ են ուզում հասարակության համար անեն, բայց ոնց որ թե այլևս շոու էլ չեն անում: Պաշտոնատար անձինք արդեն հստակ ասում են՝ վատ եք ապրել, տենց էլ մնալու եք: Եթե նախկինում ինչ-որ սուտ խոստումներ էին տալիս, հիմա դա էլ չեն անում: Այս տարբերակին այդքան էլ չեմ հավատում, ավելի շատ, երևի, ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ կապված է, ուզում են ցույց տալ, որ մենք նոր ռազմավարություն ենք անելու, նոր գործ ենք անելու, բայց միևնույն է, ինչ էլ անեն, եթե երկրում կառավարման համակարգը չի փոխվում, նույնիսկ անձերի փոփոխությամբ ոչինչ չի փոխվի: Մեզ մոտ կառավարման համակարգը պետք է փոխվի:

Մանրամասները՝ տեսանյութում:





Губернаторы России
Москва

Мэр Москвы поздравил медиков с профессиональным праздником





Москва

Триумфальное возвращение Льва Лещенко на сцену спустя месяцы затишья. Артист презентовал дуэт с солистом группы “Парк Горького” Сергеем АРУТЮНОВЫМ


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин обсудил с секретарем парткома Пекина планы по сотрудничеству двух столиц



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Бато Багдаев

Театр и Цирк, Культура и Концерт, Россия и Дети: «Волшебный платок бабушки Дари» - это захватывающее путешествие в мир бурятской сказки, которое не оставит равнодушным ни одного зрителя




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Российские флаги снова вывесили на матче Евро-2024 между Англией и Сербией

Спортсмен Росгвардии занял второе место в личном многоборье на Играх БРИКС

Военно-спортивный фестиваль Росгвардии открылся в «Лужниках»


Большой шлем

Рублёв и еще два российских теннисиста не сыграют на Олимпиаде в Париже



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

Звезды оперной сцены представят I Международный фестиваль «Мир классического романса»!



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России