Խուան Մարտին դել Պոտրո. Ավստրալիայում շոգի պատճառով սենսացիաներ շատ են լինում
Արգենտինացի թենիսիստ Խուան Մարտին դել Պոտրոն կիսվել է հաջորդ մրցաշրջանից իր ակնկալիքներով:
ATP-ի վարկանիշային աղյուսակում Դել Պոտրոն զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը:
«Ինձ միշտ դուր է գալիս առաջ շարժվել մրցաշարային աղյուսակներով, շարունակել պայքարը մրցաշարերի վերջին օրերին: Չնայած Ավստրալիայում շատ շոգ է, ինչի պատճառով սենսացիաները շատ են լինում:
Հուսով եմ` մրցաշրջանը լավ կսկսեմ: Առաջին հատվածը շատ կարևոր է լինելու` վարկանիշս բարելավելու համար: Կցանկանայի խաղալ նույն մակարդակով, ինչպես խաղացել եմ ԱՄՆ-ի Բաց առաջնությունում, Շանհայում և Բազելում անցկացված մրցաշարերում»,- Դել Պոտրոյի խոսքն է մեջբերում «ESPN»-ը: