Добавить новость
103news.com
World News in Armenian
Декабрь
2017

Գերթանկարժեք բիոզուգարանների ճակատագիրն անհայտ է, բայց միանշանակ այնտեղ եղել են կոռուպցիոն չարաշահումներ. Ա.Նավասարդյան

0

Հայաստանը տուրիստական երկիր համարելու և զբոսաշրջիկների համար գրավիչ դարձնելու գործում, օրինակ, հանրային զուգարանների բացակայությունը իրապես խնդիր է, բայց լուծելի, Tert.am-ի հետ զրույցում ասաց «Գելափ ինթերնեյշնլ» կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Արամ Նավասարդյանը:

Հանրային զուգարանների բացակայությունը «Գելափի»՝ տարբեր տարիներին արված հարցումներում ՝ինչից են գոհ կամ դժգոհ հարցադրումներով, եղել է դժգոհությունների շարքում, տեղեկացրեց Արամ Նավասարդյանը:

«Ընդ որում այդ խնդիրը ոչ միայն տուրիստների համար է կարևոր, այլև մեր քաղաքացիների համար: Դա հասարակ մի խնդիր է, որը բարդ չի իրականացնել, պետք է ուղղակի ճիշտ կազմակերպել: Խնդիրը ոչ միայն Երևան քաղաքում է արդի, այլև մարզային բոլոր քաղաքներում, որտեղ մենք խթանում ենք և գովազդում ենք, որպեսզի ներգրավենք մեծ թվով տուրիստների»,-ասաց Նավասարդյանը:

Tert.am-ի դիտարկմանը, թե թանկարժեք բիոզուգարանների ճակատագրից տեղեկություններ կա՞ն, Արամ Նավասարդյանն ասաց, որ տեղեկատվության չի տիրապետում, բայց միանշանակ կարծում է, որ այնտեղ կան կոռուպցիոն չարաշահումներ:

«Բիոզուգարանների մասին տեղեկատվություն չունեմ, լավ կլինի հարցնել կառավարությանը, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին, որը այս հանճարեղ որոշումը կայացրել է, մինչև հիմա դրա պատասխանը, ըստ երևույթին, ոչ մեկ չի տվել: Կարծում եմ պետք է հետամուտ լինել և այդ անիմաստ ու անհիմն ակտի վերաբերյալ իշխանավորները, որոնք հաշվետու էին այդ ժամանակահատվածում, պետք է կարողանան պատասխան տալ: Ես իհարկե փաստեր չունեմ, որ ապացուցեմ, բայց կարծում եմ, որ այդտեղ կոռուպցիոն չարաշահումներ են եղել»,-ասաց Նավասարդյանը:

Նավասարդյանը բիոզուգարանների գնումն անիմաստ ծախս է որակում, ինչից կոնկրետ պաշտոնյաներ, նրա խոսքով, կոնկրետ օգուտներ են ստացել:

«Դրա համար կան պատկան մարմիններ, քննչական մարմին, որ կոնկրետ պետք է հետամուտ լինի խնդրին, որպեսզի հետայսու տարբեր տրամաչափի չինովնիկներ և անձինք բավականին երկար մտածեն այդպիսի անիմաստ ծախսեր անելիս։ Չնայած չեմ կարծում, որ դա անիմաստ ծախս էր նրանց համար, ովքեր այդ որոշումը կայացրել են, իրենք բավականին օգուտներ են շահել այդ ընթացքում, բայց դրա դեմ պետք է առնել»,-ասաց Նավասարդյանը:

Հիշեցնենք, որ դեռևս 2013 թվականին ՀՀ վերահսկիչ պալատը հրապարակեց 2012թ. ստուգումների արդյունքները, այնտեղ նաև անդրադարձ կար գերթանկարժեք բիոզուգարաններին: Վերահսկիչ պալատն Էկոնոմիկայի նախարարությունում որոշ ծրագրերի ստուգման արդյունքում եզրակացրել էր, որ բիոզուգարանների վրա կատարված ծախսն անիմաստ էր, հատկապես, որ զուգարանները երբևէ չեն գործել: Ըստ ՎՊ-ի՝ 100 մլն դրամի անարդյունավետ ծախս է եղել:

 





Губернаторы России
Москва

Собянин: Транспортная доступность Богородского и Метрогородка будет улучшена





Москва

В Москве больной мальчик выпал из окна больницы и погиб


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин обратился к ветеранам Великой Отечественной войны в День памяти и скорби



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Юрий Визбор

Легендарному автору исполнителю Юрию Визбору 20 июня было бы 90 лет




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Жена Евгения Малкина приехала в Россию

Навка: во время болезни Заворотнюк возили по Москве только в парандже

Норрис выиграл квалификацию на Гран-при Испании, Ферстаппен — второй


WTA

Потапова вышла в полуфинал турнира WTA в Бирмингеме



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

В Подмосковье прошли мероприятия в День памяти и скорби



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России