ԱՄՆ-ում սկյուռը շարունակում է այցելել իրեն 8 տարի առաջ փրկած ընտանիքին (լուսանկարներ)
Սկյուռիկը, որը 8 տարի առաջ փրկվել էր բուի կողմից հարձակման ենթարկվելուց հետո, շարունակում է այցելել իրեն փրկող ընտանիքին:
Ինչպես ներկայացնում է Oddity central-ը, ԱՄՆ Հարավային Կարոլինա նահանգում բնակվող ընտանիքը 2009-ի հոկտեմբերին փրկել էր 4 շաբաթական սկյուռիկին, բուժել, ապա բաց թողել վայրի բնության մեջ:
Դա առաջին անգամը չէր, որ վայրի բնության փրկարարների ընտանիքը վիրավոր կենդանու է հյուրընկալում և բուժում, սակայն այս սկյուռի հետ հատուկ կապվածություն է ստեղծվել: Նրանք կենդանուն նույնիսկ անուն են տվել՝ Բելլա:
Հարիսոններին ընտանիքը Բելլային մյուս սկյուռիկների հետ միասին ազատ են արձակել 2010-ի ապրիլին՝ չմտածլով, որ երբևէ նորից կտեսնեն նրանց: Օրեր անց Բելլան կրկին այցելել էր նրանց տուն՝ ուտելիք ստանալու, ինչպես և մյուս սկյուռիկները: Սակայն մյուս կենդանիները մի քանի օրից դադարեցին այցելությունները, իսկ Բելլան շարունակում է տարիներ շարունակ այցելել իր փրկարարներին: