Мы в Telegram
Добавить новость
103news.com
World News in Armenian
Декабрь
2017

Հանցագործությունների բացահայտման և կանխարգելման առումով Հայաստանում մեծ աշխատանք է կատարվում. Սերժ Սարգսյան

0

Ցանկացած երկրում հանցագործություններ տեղի են ունենում, և Հայաստանում hանցագործությունների բացահայտման և կանխարգելման առումով մեծ աշխատանք է կատարվում, «Արմենիա» հեռուստաընկերության «Բանաձև» հաղորդման ժամանակ այս մասին հայտարարել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանելով  հարցին, թե ընդհանուր առմամաբ ՀՀ Նախագահի գոհացնո՞ւմ է իրավապահ մարմինների աշխատանքը, հաշվի առնելով, որ անվտանգությունը Հայաստանի զբոսաշրջային այցաքարտնայն է:

Դիտարկմանը, որ Համաշխարհային տնտեսական ֆորումի կազմած կազմակերպված հանցագործության գլոբալ ինդեքսում Հայաստանը 2-րդն է, բայց հարևան Վրաստանը՝ 38-րդն է, իսկ Ադրբեջանը 43-րդն է, սրան գումարած տարվա ընթացքում եղել են աղմկահարույց սպանություններ հենց Երևանի կենտրոնում, Սերժ Սարգսյանը պատասխանել է.

«Նախ` պետք է ասեմ, որ ցանկացած գերատեսչության աշխատանք, նույնիսկ եթե բավարար է, կատարելագործման կարիք ունի։ Սա ոչ միայն իմ մոտեցումն է, սա նորմալ, տրամաբանական մոտեցում է: Նույն հարթության վրա չի կարելի գտնվել, մշտապես պետք է ունենալ առաջընթաց: Երկրորդ՝ պետք է ասել, որ նույնն է, ինչ քիչ առաջ ասացի. մենք զգուշավորությամբ պետք է մոտենանք տարբեր ինդեքսների, ռեյտինգների, և պետք է ասեմ` այդ նույն զեկույցում, օրինակ, զբոսաշրջության և ճանապարհորդության մասով Հայաստանի Հանրապետությունը շատ-շատ առաջ է Ձեր նշած երկրներից:

Ցանկացած երկրում, ցավոք, այդ թվում Եվրոպայում, Միացյալ Նահանգներում, իհարկե, հանցագործություններ տեղի են ունենում, տեղի են ունենում սպանություններ և այլն, ցավոք, նույնը Հայաստանի Հանրապետությունում: Խնդիրն այն է, թե որքանով է կարողանում իրավապահ համակարգը բացահայտել այդ հանցագործությունները և ամենակարևորը՝ կանխարգելել: Այս առումով, կարծում եմ, մեր երկրում մեծ աշխատանք է կատարվում, և եթե պարզ թվեր վերցնելու լինենք, օրինակ` սպանությունները մեզ մոտ տարեցտարի կրճատվում են: Այս տարի դիտավորյալ սպանությունները, թվեր չասեմ, որպեսզի շահարկումների առիթ չլինի, քանի որ տարին չի ավարտվել, մոտավորապես 15-20 տոկոսի սահմանում կրճատվել են: Տեղի ունեցած գրեթե բոլոր աղմկահարույց սպանությունները բացահայտվել են, կատարողները ձերբակալվել են: Տա Աստված, որ հասնենք այնպիսի վիճակի, որ մեր երկրում սպանություններ չլինեն, բայց որևէ երկիր հանցագործություններից ապահովագրված չէ:

Ինչ վերաբերում է Երևանի հանդարտությանը կամ անվտանգությանը, այստեղ ամենաճիշտ մոտեցումը մեր սեփական զգացողությունն է, և  մեր հյուրերի կարծիքը: Լավ կլինի երեկոյան դուրս գանք, թեև հիմա դեկտեմբերի կեսն է, բայց Երևանում զբոսաշրջիկների պակաս չկա, հարցնենք, թե ինչպե՞ս է ինքը` զբոսաշրջիկն իրեն զգում Երևանում և կարո՞ղ է արդյոք գիշերը ժամը 1:00-ին, 2-ին, 3-ին, մենակ` առանց ուղեկցողի, ռեստորանից հասնել հյուրանոց: Այս առումով մեր վիճակը բավարար է, թեև մենք իրավունք չունենք հանգստանալու ձեռքբերմամբ, մենք իրոք պետք է լինենք անվտանգ երկիր՝ և՛ ներսում, և՛ մեր սահմաններին»,- ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:





Губернаторы России
Москва

Собянин поздравил выпускников московских школ с праздником последнего звонка





Москва

Эксперт по семейному капиталу Светлана Петрова: «Мой путь предпринимателя был прямой, как стрела»


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин рассказал о масштабных планах благоустройства на юго-востоке Москвы



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Антонина Арталевская

Живая лекция Марка Бартона в Москве




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Биатлонистка Ольга Зайцева: Каждый юный москвич посещает спортивные секции

ЦСКА обыграл "Урал" в заключительном матче РПЛ

"Спартак" и "Оренбург" сыграли вничью в заключительном матче РПЛ


Рафаэль Надаль

Рафаэлю Надалю подмигнул слепой жребий // Первым соперником 14-кратного чемпиона будет четвертая ракетка мира Александр Зверев



Новости Крыма на Sevpoisk.ru


Українські новини

Виставку «Світ Велетнів» в парку Боздош (м.Ужгород) продовжено до 30.06.2024 року



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России