Добавить новость
103news.com
World News in Armenian
Декабрь
2017

Տարկետումը չի վերանում, անարդարությունն է վերացվում, ինչն ազդելու է նաև բուհական կրթության որակի վրա. Սերժ Սարգսյան

0

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նոր օրենքը, որով կարգավորվում է բուհերում սովորող ուսանողների տարկետման հարցը, չի վերացնում տարկետումը, դրանով անարդարությունն է վերացվում, օրենքի փոփոխությունն ազդելու է նաև բուհական համակարգի վրա և բարձրանալու է բութական կրթության որակը, «Արմենիա» հեռուստաընկերության «Բանաձև» հաղորդման ժամանակ այս մասին հայտարարել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Դիտարկմանը, թե Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ արդեն 2-րդ անգամ է (առաջին անգամ որպես պաշտպանության նախարար) ներկայացվում տարկետումը հանելու մասին օրինագիծ և հարցին, թե ինչ է փոխվել այս տարիների ընթացքում և արդյոք տարկետման հանումը ՀՀ Նախագահի համար ունի սկզբունքային նշանակություն, Սերժ Սարգսյանը պատասխանել է.

«Գիտեք, նախ ժամանակները փոխվում են, փոխվում է և՛ մեր գործողությունների փիլիսոփայությունը, և՛ մեր օրենքների տրամաբանությունը. սա մեկ։ Եվ պետք է ասեմ, որ տարկետումը չի հանվել, փոխվել է տարկետման փիլիսոփայությունը, տրամաբանությունը, և այնպես չէ, որ 180 աստիճանով:

Իսկ ո՞վ է ասել, որ եթե մենք ունենանք շատ հանճարեղ մի զորակոչիկ, անպայման այդ զորակոչիկին տանելու ենք բանակ: Այդպիսի բան չկա, կառավարությունն իր որոշումներով դա կարող է անել, բայց կառավարությունը համոզված պիտի լինի, որ այդ զորակոչիկը հանճարեղ է, այլ չի մտածում հանճարեղ դառնալու համար, որովհետև մտածողներ, ցանկացողներ շատերն են: Եվ ասել՝ գիտեք, ես ցանկություն ունեմ դառնալ հանճարեղ գիտնական կամ հանճարեղ արվեստագետ, դրա համար թողեք, որ ես չմասնակցեմ հայրենիքի պաշտպանությանը, ինձ համար մի քիչ ընդունելի չէ: Երկրորդ, մեր բոլոր սովորողներին ծրագրերից մեկով առաջարկվում է տարկետման իրավունք՝ պայմանով, որ ավարտելուց հետո ծառայեն հայկական բանակում որպես սպաներ:

Եվ այսպես կարելի է շարունակել: Իհարկե, ընդդիմադիրները, ովքեր չեն ցանկանում, որ այդպես լինի, ներկայացնում են, որ վերացվում է տարկետման իրավունքը:
Չի վերացվում տարկետման իրավունքը։ Մյուս կողմից խոսում էին այն մասին, որ սոցիալական անարդարություն կա, որ հարուստների զավակները չեն ծառայում, պետական պաշտոնյաների զավակները չեն ծառայում։ Հարց է առաջանում՝ առաջին հերթին այսօրվա գործող տարկետման իրավունքից ո՞վ է օգտվում, սոցիալապես անապահով խա՞վը։ Ակնհայտ է, չէ՞, որ ավելի բարեկեցիկ ընտանիքների երեխաներն ավելի մեծ հնարավորություն ունեն ուսանելու բարձրագույն ուսումնական հաստատություններում: Դրանով այդ անարդարությունն էլ է վերացվում, սա ազդելու է նաև բուհական համակարգի վրա, բարձրանալու համակարգի որակը, ուսուցման որակն է բարձրանալու, և բուհերում սովորելու են նրանք, ովքեր իրոք ցանկանում են բարձրագույն կրթություն ստանալ, և ոչ թե նրանք, որ բուհերն օգտագործում են բանակից խուսափելու համար:

Արդեն շրջանառության մեջ է դրված «Բարձրագույն կրթության մասին» նոր օրենքը. ես կարծում եմ՝ էական փոփոխություններ այնտեղ ևս կան, և մենք հինգ, տասը տարվա կտրվածքով պիտի բեկումնային փոփոխություն ունենանք բարձրագույն կրթության համակարգում»:

Հարցին, թե այս փուլում, կամ գուցե որոշակի ժամանակ հետո ինչու չդարձնել այնպես, որ պետական բարձր պաշտոն զբաղեցնելու ժամանակ բանակում ծառայելը լինի պարտադիր, Սերժ Սարգսյանն ասել է, որ չգիտի դեպք հիմա գործող օրենքով, երբ օրենքի դրույթների խախտմամբ է, որ ինչ-որ մարդկանց երեխաներ օգտվում են հնարավորությունից։

«Այսինքն, երբ այդ հնարավորությունները սահմանափակում ենք, նշանակում է՝ մենք հավասարություն ենք սահմանում, գոնե ցանկանում ենք այդպես անել: Ինչ վերաբերում է Ձեր ասածին, ապա ես կատեգորիկ դրան դեմ եմ երկու պատճառով: Նախ, նրանք, ովքեր բանակում չեն ծառայել և չեն ծառայել օրենքի շրջանակներում, նրանք ինչո՞վ են մեղավոր, ո՞րն է նրանց մեղքը: Օրենքի երկիր ենք ուզում դառնալ, եթե խոսում ենք օրենքի գերակայության մասին, ապա մարդու մոտ հարց կառաջանա, չէ՞, դուք ինձ հնարավորություն եք տվել, և ես օգտվել եմ այդ հնարավորությունից, ինչո՞ւ եք հիմա իմ հնարավորությունները սահմանափակում: Երկրորդ, բոլոր հասարակություններում էլ, այդ թվում նաև մեր հասարակությունում կան մարդիկ, ովքեր չեն ծառայել՝ ելնելով առողջական վիճակից կամ ընտանեկան դրությունից: Իսկ ո՞վ է ասել, որ օրինակ առաջին կարգի, երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող մարդիկ չեն կարող պետական ապարատում լավ ծառայել: Այսինքն՝ մենք պիտի փորձենք ոչ թե սահմանափակել ուրիշների իրավունքը, այլ պիտի խրախուսենք այն մարդկանց, ովքեր հավելյալ ջանք են ներդրել հայրենիքի պաշտպանության գործում»,- ասել է Նախագահը:

Ի պատասխան դիտարկմանը, որ Նախագահն իր ելույթներում բազմիցս խոսել է կրթության կարևորության մասին, մի քանի անգամ շեշտել է, որ բանակից մինչև արդյունաբերություն պետք է կառուցված լինի գիտելիքահեն իրականության վրա, մինչդեռ հիմա գիտության ու կրթության ֆինանսավորում կրճատվում է, Սերժ Սարգսյանն ասել է, որ կրթության ֆինանսավորումը չի կրճատվում:

«Չի կրճատում` հատկապես, եթե հաշվի առնենք նաև գիտությանն ուղղված այն մասը, որ կա Պաշտպանության նախարարության բյուջեում, այլ նախարարությունների բյուջեներում: Սա էլ մենք պետք է, անպայման, հաշվի առնենք։ Նաև պետք է հաշվի առնենք, որ Հայաստանում գործում է մի քանի հիմնադրամ, որ պատրաստ է կրթաթոշակներ տրամադրել կամ գրանտներ` գիտությամբ զբաղվելու համար, սա էլ հանգամանք է: Չմոռանանք, որ Եվրամիությունն ունի բազմաթիվ հիմնադրամներ, որոնք հաճույքով ֆինանսավորում են գիտության կոնկրետ ուղղություններ: Գիտեք՝ ֆինանսավորումը միայն սոցիալական խնդիր չպետք է լուծի, ֆինանսավորումը նաև արդյունք է ենթադրում, և իմ ասած հիմնադրամներն արդյունք են հետապնդում: Դա չի նշանակում, որ յուրաքանչյուր թեմա, անպայման, պետք է դառնա հաստոց, ինքնաթիռ,  համակարգիչ և այլն, բայց գոնե 10-ից մեկն այդպիսին պետք է լինի։ Հակառակ պարագայում`  որտեղի՞ց պետք է լինեն այն միջոցները, որ տրվում են դրանց համար»,- ասել է նա:

 





Губернаторы России
Москва

Собянин: Москва и Пекин подписали программу сотрудничества на 2024-2026 годы





Москва

Топ-5 самых ярких зарубежных архитектурных проектов на первичном рынке Москвы


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Сергей Собянин: Активно укрепляем отношения с Китаем



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Фёдор Шаляпин

«Всю жизнь я зарабатывал пением и… легким аферизмом». Прохор Шаляпин раскрыл источники дохода в шоу «Вкусно с Анфисой Чеховой» на ТВ-3    




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

В УФСИН России по Республике Дагестан прошли лично-командные соревнования по легкой атлетике

Военно-спортивный фестиваль Росгвардии в «Лужниках» собрал более 20 000 москвичей и гостей столицы

Красногорск первым встретил участников международного супермарафона Москва-Минск


Анна Курникова

Курникова показала трогательные фото Энрике Иглесиаса



Новости Крыма на Sevpoisk.ru


Новости 24 часа

Директор Росгвардии генерал армии Виктор Золотов принял участие в посвященных 100-летию дивизии имени Ф.Э. Дзержинского торжественных мероприятиях



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России