Мы в Telegram
Добавить новость
103news.com
World News in Armenian
Декабрь
2017

Ժամանակը դեռ չի եկել, երբ կգա` կհայտարարեմ. Սերժ Սարգսյանն իր` 2018-ին քաղաքականության մեջ մնալու մասին

0

Կարծում եմ` 5 տոկոսանոց տնտեսական աճը վատ ցուցանիշ չէ, մեզ հնարավորություն կտա օգտվել այդ աճի արդյունքներից, ապագայում դա տեսանելի և շոշափելի կլինի: «Արմենիա» հեռուստաընկերության «Բանաձև» հաղորդման եթերում այսօր այս մասին ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը։

Անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, թե նախորդ բոլոր վարչապետների ժամանակ Սերժ Սարգսյանը տվել է պլանային տնտեսության ցուցանիշներ, եղել է հրապարակային պայմանավորվածություն, որ այս աճն ապոհովում եք՝ դուք շարունակում եք, ոչ՝ցտեսություն, մինչդեռ Կարեն Կարապետյանի կառավարության գործունեության մասով որևէ բան չի հրապարակվել, Նախագահը նշել է.

«Պետք է նախ ասեմ, որ Կարեն Կարապետյանի կառավարության առջև էլ է կոնկրետ խնդիր դրված, և խնդիրը բառացիորեն հետևյալն է՝ հասնել արդյունավետ կառավարման: Այո՛, տնտեսական աճի կոնկրետ խնդիրներ չէինք դրել, որովհետև դա պայմանավորված էր մեր ինտեգրացիոն պրոցեսներում տեղի ունեցող որոշակի հարցերով և այլն և այլն, բայց, կարծում եմ, Կարեն Կարապետյանը և Կարեն Կարապետյանի կառավարությունն իրենք իրենց առջև են խնդիր դրել 5%, 6 % տնտեսական աճը, և եթե մարդն ինքն իր առջև խնդիր է դնում և կառավարությունն իր առջև խնդիր է դնում, ու այդ խնդիրը խորը հակադրության մեջ չի մտնում քո պատկերացումների հետ՝ պարտադի՞ր է արդյոք հայտարարել դրա մասին:  Կարծում եմ դա էլ վատ ցուցանիշ չէ, 5 տոկոսանոց տնտեսական աճը մեզ հնարավորություն կտա օգտվել այդ տնտեսական աճի արդյունքներից,  դա տեսանելի և շոշափելի կլինի:

Նախագահ Սարգսյանն անդրադառնալով ՀՀ–ի` 2018թ.-ին խորհրդարանական կառավարման անցմանն ու բազմաթիվ թափուր պաշտոններին, որ կառաջանան այս գործընթացում, ներկայացրել է խորհրդարանական կառավարման պայմաններում իշխանություն ձևավորելու մասով ունեցած գծապատկերը.

«Իշխանության գծապատկերը Սահմանադրությունն է սահմանել, եթե նկատի ունենք կոնկրետ պաշտոնատար անձանց, ապա բնական է, որ ես և իմ գործընկերները մշտապես փնտրտուքի մեջ ենք: Մի բան կարող եմ ասել, որ սահմանված ժամկետներում կզբաղեցվեն բոլոր պաշտոնները, դրանում կարող եք չկասկածել: Երբ խոսում են` բա այս պաշտոնում այս մեկն է լինելու, կամ այն մեկն է լինելու... Երևի ճիշտ է, որ խոսում են, մարդիկ իրավունք ունեն կանխատեսումներ անելու, ակնկալելու ինչ-որ բաներ, բայց որևէ տեղ որևէ իշխանություն նախօրոք այդպիսի հայտարարություն չի անում, և դա ճիշտ է, դրանք ընտրություններ չեն, որոնց մասնակցելու ժամկետները սահմանադրորեն և օրենքով արձանագրված են, և դու ստիպված ես դա անում, կամ` որոշակի կանոններից, որոշակի մտահղացումներից ելնելով: Բայց պետական պաշտոններում նշանակելու հարցը նախօրոք հայտարարելը, կարծում եմ, շատ սխալ մոտեցում է»:

Անդրադառնալով Կառավարությունից հեռացած պաշտոնյաներին, և նրանց վերադարձնելու ու 2-3-րդ անգամ շանս տալու հնարավորությանը, Նախագահը նշել է.

«Նախ` ես շատ խորը հարգանք ունեմ այն մարդկանց հանդեպ, որոնք երբևէ ծառայել են Հայաստանի Հանրապետությանը: Բայց իմ ասածը չի նշանակում, որ այդ մարդիկ անփոխարինելի են կամ այդ մարդիկ մշտապես պետք է լինեն ծառայության մեջ: Իմ ասածը չի նշանակում, թե ովքեր գնացել են, գնացել են հավերժ, հավիտյան: Տրամաբանությունը հետևյալն է, որ ցանկացած կառույց` այդ թվում և պետական, պետք է թարմացվի, լճացումն անթույլատրելի է: Երկրորդ՝ մենք այդ թարմացումը պետք է զուգակցենք փորձի հետ: Լավ գաղափարները միշտ փայլուն հնարավորություններ են, ես հարգանքով եմ վերաբերում լավ գաղափարներին, նորարարություններին, բայց չպետք է լինեն այնպիսիք, որոնք հետագայում խնդիր կհարուցեն: Եթե կարճ պատասխանեմ Ձեր հարցին, հետևյալն է. այստեղ, բոլոր դեպքերում, անհատական մոտեցում է ցուցաբերվում։ Ես կարող եմ օրինակներ բերել և՛ հավերժ գնացածի, և՛ հետ վերադարձածի, ուղղակի չգիտեմ հարմար է, թե չէ։ Ես իմ մասով կարող եմ ասել. իմ աշխատակազմի ղեկավարը, իսկ նախագահի աշխատակազմը ղեկավարում է Արմեն Գևորգյանը, տևական ժամանակ աշխատում էր պետական կառույցներում, ինչ-որ պահ գնաց այլ աշխատանքի, հիմա հետ վերադարձավ և փայլուն աշխատում է։ Այնպես որ, մոտեցումը եղել և մնում է անհատական:

Ինչ վերաբերում է նրան, թե 2018 թվականին ինչով է զբաղվելու ինքը`Սերժ Սագսյանը, արդյոք դեռ չի՞ որոշել, Նախագահը նշել է.

«Պետք է ասեմ, որ, իրոք, ժամանակը դեռ չի եկել, երբ կգա` կհայտարարեմ։ Տարբեր գործոններով՝ տարբեր է, անձնականից մինչև այլ գործոններ։ Կարծում եմ` մենք վերջիվերջո իրավունք ունենք որոշելու՝ նկատի ունեմ ՀՀԿ-ն` կոալիցիոն գործընկերոջ հետ միասին, թե ով, որտեղ ավելի արդյունավետ կարող է աշխատել: Ինչ վերաբերում է Կարեն Կարապետյանի ցանկությանը, շատ լավ ցանկություն է, առողջ, տրամաբանված։ Կարծում եմ, որ Կարեն Կարապետյանը` որպես վարչապետ, որպես մարդ, մեզ համար շատ ընդունելի և օգտակար անձնավորություն է։ Նկատի ունեմ ինձ համար` անձնապես, նկատի ունեմ կուսակցության համար: Այնպես որ, պետք չէ այստեղ ինչ-որ բաներ փնտրել, Ձեզ նկատի չունեմ, փնտրողներին նկատի ունեմ, կգա ժամանակը` մենք շատ հանգիստ կհայտարարենք մեր որոշման մասին»:

Անդրադառնալով լրագրողի հարցին, թե Նախագահը հոգնածություն չի՞ զգում, ինքնազգոցողություն իշխանության ներսում ինչպիսի՞ն է, քանի որ, ըստ լրագրողի, ելնելով վերջին մի քանի ամսիների ծրագրերից`նախագահը նման չէ պաշտոնյայի, ով ցանկանում է եզրափակել կարիերան, Սերժ Սարգսյանը նշել է.

«Ինքնազգացողության մասին ես չպետք է ասեմ, պետք է ասեն իմ գործընկերները, աշխատունակության մասին էլ, հոգնածության մասին էլ պետք է ասեն իմ գործընկները, ես ինձ նորմալ եմ զգում:

Բոլոր դեպքերում, ճիշտ ճանապարհը սա է։ Պետք է մինչև վերջին պահը բարեխղճորեն կատարել այն պարտականությունները, որ դու կամովին ես ստանձնել։ Վերջիվերջո, որևէ մեկն ինձ չի պարտադրել մասնակցել նախագահական ընտրություններին և դառնալ ՀՀ նախագահ, իսկ եթե ես կամովին ստանձնել եմ, ես պատրաստ պետք է լինեմ և, իրոք, պատրաստ եմ մինչև վերջին վայրկյանը կատարել իմ պարտականությունը։ Դրանից հետո կտեսնենք, թե ինչ կլինի, որքանով կարող եմ օգտակար լինել և ինչ ոլորտում կարող եմ օգտակար լինել: Ես սա ասում եմ անկեղծ, չեմ սեթևեթում, չեմ ծանրացնում, չեմ թեթևացնում, ինչպես կորոշենք բոլորս միասին, այնպես էլ կշարունակենք»:

Լրագրողի վերջին հարցին` կշարունակե՞ք մնալ քաղաքականության մեջ, նախագահը պատասխանել է` «Տեսնենք, տեսնենք»:





Губернаторы России
Москва

Собянин рассказал о масштабных планах благоустройства на юго-востоке Москвы





Москва

Собянин: Уникальные сервисы в центре "Профессии будущего" упрощают поиск работы


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин рассказал о масштабных планах благоустройства на юго-востоке Москвы



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Вольфганг Амадей Моцарт

Концерт "Моцарт vs. Шопен"




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Калмыкия приняла участие в глобальном спортивном шествии в Москве

Футболист Тарасов показал средний палец водителю автобуса в Москве

"Спартак" и "Оренбург" сыграли вничью в заключительном матче РПЛ


ATP

Котов проиграл Бублику в четвертьфинале турнира ATP в Лионе



Новости Крыма на Sevpoisk.ru


Симферополь

Массовая драка произошла на одной из улиц Симферополя



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России