Добавить новость
103news.com
World News in Armenian
Декабрь
2017

Եթե մենք ունենք միլիոնավոր դրամներ թաքցնող բիզնեսներ, առաջինը պետք է գնալ նրանց հետևից, հետո 100 դրամ հարկ թաքցնողների հետևից. ՊԵԿ նախագահ

0

Պետական եկամուտների ծառայությունը գործարարների գործընկերն է: Այս մասին հայտարարել է ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը՝ «Հանրային» հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդման ժամանակ:

Հարցին՝ խաղի ի՞նչ կանոններ եք սահմանել Ձեր պաշտոնավարման 1 տարիների ընթացքում, Հարությունյանը պատասխանել է. «Երբ ես հնչեցնում էի խաղի նոր կանոնների մասին հայտարարությունը, ես նկատի ունեի, որ պետք է առաջին հերթին ՊԵԿ յուրաքանչյուր աշխատակից փորձի գործընկեր դառնալ բիզնես հանրության հետ, նայի գործընթացներին ոչ թե զուտ վերահսկողի աչքով, այլ իրեն ընկալելի դարձնի բիզնեսի համար, նրանց համար որպես աուդիտոր հանդես գա և նոր կիրառի ՊԵԿ ձեռքում գտնվող գործիքները, եթե բիզնեսը չի հասկանում այդ գործելաոճը»:

Ըստ նրա՝ կան բիզնեսմեններ, որոնք չարաշահում են և նրանց նկատմամբ կոշտ մեթոդներ են կիրառում, բայց մեծ մասը փոխել է գործունեությունը:

Դիտարկմանը, թե բիզնեսի համար դժվար է մեծ հարկեր տալ պետությանը, հատկապես, երբ խոսքը խոշոր բիզնեսի մասին է, երբ բիզնեսի «ախորժակը մեծ է», Վարդան Հարությունյանն այսպես արձագանքել է. «Պետությունը, ի դեմս ՊԵԿ-ի, գործընկեր է ցանկացած բիզնեսմենի համար: Սխալ է գործընկերոջը խաբել է, բարոյական չէ գործընկերոջը խաբելը»:

Միաժամանակ, Հարությունյանն ասել է, որ ոչ բոլորն են ՊԵԿ-ին վերաբերում որպես գործընկեր: «Զգալի մասը հասկացել է, որ նման կերպ աշխատելը ավելի ճիշտ է, գնահատելի է, քան թաքցնել հարկերը, որոնք վերջիվերջո ի հայտ են գալիս ու բարդացնում են նրանց կյանքը՝ տույժ տուգանքների պատճառով»,- ասել է Վարդան Հարությունյանը:

Իսկ լրագրողի այն դիտարկմանը, թե գործընկեր ասելով ի՞նչ նկատի ունեք, արդյոք ՊԵԿ աշխատակիցը չի՞ մտնում այլևս փոքր կրպակ ու 100 դրամի ՀԴՄ կտրոն չտպած խանութին տուգանում 100.000 դրամով, ապա Հարությունյանն այսպես է պատասխանել. «Եկեք հարցին նայենք երկու տեսանկյունից: 100 դրամանոց ապրանքի համար 100.000 ակտ գրելն օրինական դաշտում է, թե ոչ: Իհարկե՝ օրինական դաշտում է: 100 դրամ հարկ չտալը, դա հարկ թաքցնե՞լ է, այո, թաքցնել է: Եթե մենք ունենք միլիոնավոր դրամներ թաքցնող մարդիկ, ճիշտ է, առաջինը պետք է գնալ նրանց հետևից, հետո 100 դրամ հարկ թաքցնողների հետևից: Մենք փոքր բիզնեսին հանգիստ ենք թողել, զբաղվել ենք մեծով»:

Հարցին՝ ինչպե՞ս կբացատրեք, որ միշտ բողոքում են փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները, եթե ՊԵԿ քաղաքականությունը առաջնահերթ նրանց «ստուգելը չէ», ապա Վարդան Հարությունյանն ասել է, որ համաձայն չէ, նրանց հանգիստ պետք է թողնել:

«2018թ.-ի մեր ծրագրերով ՓՄՁ-ների դաշտը կփակենք նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրմամբ: Նրանց հետ ավելի հեշտ կլինի աշխատելը: Բողոքներ եղել են, էլի են լինելու: ՓՄՁ-ն էլ կլինի մեր տեսադաշտում: Մեր մոնիթորինգի կենտրոնից մենք կհետևենք նրանց աշխատաոճին, անհրաժեշտության դեպքում նոր կմիջամտենք»,- հայտնել է Վարդան Հարությունյանը:

Ըստ նրա՝ մոնիթորինգի կենտրոնի աշխատանքի արդյունքում, որը ստեղծվել է մի քանի ամիս առաջ, գրեթե 50 տոկոսով նվազել են ստուգումները, ստուգվում են նրանք, որոնք ռիսկային են:

 

 





Губернаторы России
Москва

Собянин рассказал о работе московских центров ментального здоровья





Москва

Инновации в логистике: какие технологии изменят логистику в России в ближайшем будущем


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин поздравил Московский продюсерский центр с юбилеем



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Рэпер ST

Рэпер ST рассказал о милой семейной традиции. Спойлер: она связана с дочерью




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Сотрудник Управления Росгвардии по Пермскому краю стал серебряным призером чемпионата по гирьевому спорту

Сотрудник Управления Росгвардии по Пермскому краю стал участником марафона спортивных успехов

ВО ВСЕМИРНЫЙ ДЕНЬ БЕГА РОСГВАРДЕЕЦ РАССКАЗАЛ О СВОИХ ДОСТИЖЕНИЯХ В СПОРТЕ


Даниил Медведев

МОК допустил Медведева и Андрееву к участию в Олимпиаде



Новости Крыма на Sevpoisk.ru


News Every Day

Who could England get next in Euro 2024 knockout stage after going through to last-16?



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России