Վայրի աղվեսները՝ նիդեռլանդցի լուսանկարչի ֆոտոշարքում (լուսանկարներ)
Տաղանդավոր նիդեռլանդցի լուսանկարիչ Ռոսելին Ռեյմոնդը հայտնի է վայրի բնությունը պատկերող աշխատանքներով: Աղջկա խոսքով՝ 2010 թվականին ինքն առաջին անգամ վայրի աղվես է տեսել և այնքան հիացել կենդանու տեսքով, որ որոշել է լուսանկարների միջոցով պատկերել նրա անկրկնելի գեղեցկությունը:
«Աղվեսները շատ անկանխատեսելի են. երբեք չգիտես՝ ինչ սպասել նրանցից, չգիտես՝ որտեղ նրանք կհայտնվեն ու եթե հայտնվեն՝ ինչ կանեն: Մտածում ես, որ ճանաչում ես նրանց, այնուհետև գիտակցում, որ ոչինչ չգիտես», - պատմել է լուսանկարիչը:
Bored Panda-ի հաղորդմամբ՝ Ռեյմոնդը լուսանկարում է աղվեսներին արդեն 7 տարի և երբեք չի ձանձրացել այս զբաղմունքից:
«Յուրաքանչյուր աղվես ունի իր եզակի անհատականությունը, ահա թե ինչու այս կենդանիներն անընդհատ զարմացնում են: Որոշ աղվեսներ վախկոտ և փակ են, այնինչ, մյուսները համարձակ և ինքնավստահ են», - ասել է Ռեյմոնդը: