Մակրոնը որոշել է վաղաժամ տոնել 40-ամյա հոբելյանը Շամբոր ամրոցում
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շաբաթ երեկոյան հանրահայտ Շամբոր ամրոցում՝ Լուար գետի ափին, կնշի 40-ամյակն ընկերների և հարազատների հետ:
Ինչպես հաղորդում է INTERFAX.RU-ն՝ վկայակոչելով ֆրանսիական աղբյուրը, տոնակատարությունը կկայանա ամրոցի սրահում, երբ այն կփակվի այցելուների համար:
Նախագահի 40-ամյակը լրանում է դեկտեմբերի 21-ին, սակայն որոշել է հոբելյանը նշել ավելի շուտ՝ չսպասելով այդ օրվան:
Ուրբաթ երեկոյան Մակրոնը տիկնոջ հետ ժամանել է ամրոցից 200 մետր հեռավորությամբ գտնվող հյուրանոց, որտեղ էլ նրանք մնալու են հանգստայան օրերին:
Ելիսեյան պալատում ընդգծել են, որ տոնախմբությունը տեղի կունենա ընկերների նեղ շրջանակում: Բոլոր ծախսերը ֆրանսիացի նախագահը վճարելու է սեփական միջոցներից: