Լուկա Մոդրիչը՝ աշխարհի ակումբային առաջնության լավագույն ֆուտբոլիստ. Ռոնալդուն երկրորդն է
Մադրիդի «Ռեալը» աշխարհի ակումբային առաջնության եզրափակչում նվազագույն հաշվով հաղթեց «Գրեմիոյին»: Միակ գնդակը խփեց Կրիշտիանու Ռոնալդուն:
Մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «սերուցքայինների» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը: Խորվաթ ֆուտբոլիստը մասնակցել է եզրափակիչ հանդիպմանն ամբողջությամբ: Կիսաեզրափակիչ խաղում էլ աչքի է ընկել մեկ գոլային փոխանցումով:
Երկրորդ տեղը զբաղեցրել է «արքայական» ակումբի մեկ այլ խաղացող՝ Կրիշտիանու Ռոնալդուն, իսկ երրորդը՝ «Պաչուկայի» ֆուտբոլիստ Ջոնաթան Ուրետավիսկայան: