Կոտայքում 16-ամյա աղջիկը սոցկայքի խաղից հետո սպառնալիքներով նամակներ է ստացել, ապա պահանջել են, որ ինքնասպան լինի
Shamshyan.com-ի տեղեկություններով, ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել ոստիկանություն դիմած Բյուրեղավան քաղաքի բնակչուհի, 38-ամյա Կ.Ս.-ի դիմումի փաստով: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վերջինս դիմել է ոստիկաններին և հայտնել, որ իր աղջիկը՝ 16-ամյա Լ.Ծ.-ն, օգտվել է համացանցի Instagram սոցկայքի Simikit խաղից, որից հետո երեխային սպառնալիքներով նամակներ են եկել, և այդ ամենը կրել է փուլային բնույթ: […]