«Ռեալը» երկրորդ տարին անընդմեջ դարձավ Աշխարհի ակումբային առաջնության չեմպիոն
Աբու Դաբիի (ԱՄԷ) «Շեյխ Զայեդ» մարզադաշտում կայացավ Աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչ՝ «Ռեալ Մադրիդ» – «Գրեմիո» հանդիպումը։ Չեմպիոնների լիգայի և Լիբերտադորեսի գավաթակիրների հանդիպումն ավարտվեց մադրիդյան ակումբի հաղթանակով։ Զինեդին Զիդանի սաներն ամբողջ խաղի ընթացքում զգալի առավելություն ունեին, սակայն միայն մեկ գոլ խփեցին։ 54-րդ րոպեին տուգանային հարվածով հաղթական գոլի հեղինակ դարձավ Կրիշտիանու Ռոնալդուն։ Նշենք, որ այս գոլը Ռոնալդուի համար 7-րդն էր […]