Գատուզո. Միլանը խայտառակվեց
«Միլանի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն մեկնաբանել է Ա Սերիայի 17-րդ տուրում թիմի կրած պարտությունը «Վերոնայից».
«25 րոպեի ընթացքում իմ թիմը մի շարք պահեր ստեղծեց, իսկ մրցակիցը հաշիվը բացեց առաջին հնարավորությունից: Երկրորդ բաց թողած գնդակը խառնաշփոթ ստեղծեց մեր համար:
Մենք խայտառակվեցինք, սակայն պետք է նայել ապագային: Իհարկե, հեշտ է պարտությունները կապել խաղադաշտից դուրս գրանցվող իրադարձությունների հետ, սակայն աշխատավարձերը մենք ստանում ենք ճիշտ ժամանակին, իսկ հանդերձարանում ամեն ինչ կարգին է:
Պետք է հասկանանք, թե ինչու դասեր չենք քաղում խաղադաշտում գործած սխալներից: Հենց այս փաստն ամենաշատը դուր չի գալիս ինձ»,- Գատուզոյի խոսքերը մեջբերում է «Football Italia»-ն: