Բորուսիան գաղտնի կերպով երկարաձգել է Օբամեյանգի հետ պայմանագիրը
Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը գաղտնի կերպով երկարաձգել է պայմանագրի ժամկետն ակումբի հետ մինչև 2021 թվականը: Հայտնում է «Sky Sport»-ը:
«Մենք հստակ ծրագիր ունենք Օբամեյանգի հետ կապված: Նա երկարատև պայմանագիր ունի «Բորուսիայի» հետ և կգա ժամանակը, երբ նա կլքի թիմը: Նա մնում է շատ կարևոր ֆուտբոլիստ մեր համար և, բնականաբար, կցանկանանք նրան երկար պահել ակումբում»-ասել է «իշամեղուների» մարզական տնօրեն Միխաիլ Ցորկը «Wontorra»-ի հետ հարցազրույցում:
Նշենք, որ գաբոնցի ֆուտբոլիստի նախկին պայմանագիրը նախատեսված էր մինչև 2020 թվականի հունիսի 31-ը: