Добавить новость
103news.com
World News in Armenian
Декабрь
2017

Մինչ ապրիլ ժամանակ կա, բայց հայ-թուրքական արձանագրությունները վավերացնելու ընթացքը Թուրքիան չի փոխի. Կիրո Մանոյան

0

«Հայ Յեղափոխական Դաշնակցության» Բյուրոյի անդամ, Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով Թուրքիայի ԱԳՆ-ի՝ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարության արձագանքին, նկատեց, որ դա նշանակում է, որ հայկական կողմի ճնշումը Թուրքիան հարկադրված զգում է և փորձում ինչ-որ բացատրություն տալ:

«Հետաքրքիր է, որ սեպտեմբերին ՀՀ նախագահի՝ ՄԱԿ-ի ամբիոնից արված հայտարարությունը, որ հայ-թուրքական արձանագրություններն առ ոչինչ կհամարեն, եթե Թուրքիան մինչև ապրիլ ամիս գործուն քայլեր չձեռնարկի, իրենք անտեսեցին։ Հիմա, երբ կրկնեց ԱԳ նախարարը, իրենք պարտավորված զգացին արձագանքել, իսկ դա նշանակում է, որ իրենք ճնշումը հարկադրված զգացին և փորձում են ինչ-որ բացատրություն տալ»,-ասաց Մանոյանը:

Նշենք, որ Թուրքիայի ԱԳՆ հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է. «Չնայած Հայաստանի բացասական դիրքորոշմանը հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ՝ Թուրքիան հավատարիմ է արձանագրությունների հիմնական դրույթներին: Այս արձանագրությունները դեռևս Թուրքիայի Ազգային մեծ ժողովի արտաքին հարցերով հանձնաժողովի օրակարգում են: Դրանց վավերացման համար կարևոր է, որ նպաստավոր քաղաքական մթնոլորտը և խաղաղությունն ապահովվեն Հարավային Կովկասում»: 

Կիրո Մանոյանի խոսքով՝ պարզ էր, որ ՀՀ-ի կողմից արձանագրություններն առ ոչինչ հայտարարելու պատրաստակամությունից հետո Թուրքիան փորձելու էր ցույց տալ, որ տեսեք՝ Հայաստանն է, մենք պատրաստ ենք, և այլն:

«Մենք՝ որպես Դաշնակցություն, իհարկե, դժգոհ չենք, որ Թուրքիան չի վավերացրել հայ-թուրքական արձանագրությունները և մենք էլ չենք վավերացրել, բայց իրենց չվավերացնելը ցույց է տալիս, որ իրենք այս բանակցություններում անկեղծ չէին: Դրա համար էլ անհրաժեշտ է, և մենք էլ միշտ բարձրաձայնել ենք, որ Հայաստանն առ ոչինչ է հայտարարում այդ արձանագրությունները, որովհետև Թուրքիայի պահվածքն անկեղծ չէր, այն իմաստով, որ իրենք փաստորեն ՀՀ-ի հետ հարաբերություններ հաստատելու նպատակ չունեին»,-ասաց նա՝ նշելով, որ այդ հայտարարություններն ուղղված են միջազգային հանրությանը և նրանց, ովքեր ուզում են հասկանալ,թե իրավիճակն ինչ է և Հայաստանին մեղադրեն, որ ՀՀ-ն էր առ ոչինչ հայտարարում:

ՀՅԴ քաղաքական գործչի խոսքով՝ այսօր ոչ իրավականորեն այդ արձանագրությունները չեն գործում և իրավականորեն էլ անհրաժեշտ է նաև դրանք առ ոչինչ հայտարարել:

«Այլապես ինչ-որ վտանգ ներկայացնում են. միջազգային իրավունքի մեջ, եթե պայմանագիրը ստորագրվել է, թեկուզ չվավերացված, նաև ինչ-որ կեցվածք ու պարտավորություն է ենթադրում, դրա համար անհրաժեշտ է, որ առ ոչինչ հայտարարվի»,-ասաց նա:

Չնայած Թուրքիայի նման արձագանքին, ըստ Կիրո Մանոյանի, արձանագրությունները չվավերացնելու ընթացքը չի փոխվում:

«Այսինքն՝ հույս ունեմ այդպես չի լինի, որ պատճառ հանդիսանա ՀՀ-ին իր վերջնաժամկետ դիրքորոշումից հետ կանգնել։ Բայց կարծում եմ, որ Նախագահն իր այդ հայտարարությունը վերատեսության կենթարկի, եթե օրինակ հունվարի 16-ին, կամ մարտի 23-ին, այսինքն` մինչև ապրիլ ընկած ժամանակահատվածում մի օր Թուրքիայի խորհրդարանը հայտարարի, որ վավերացրեցինք»,-ասաց նա:

Իսկ թե հանձնաժողովում դրական եզրակացություն ստանալուց հետո եթե հարցը մտնի խորհրդարան, այդ դեպքում և՞ս ժամկետները երկարաձգելու միտում չի տեսում, Կիրո Մանոյանը նշեց, որ ոչ. «Այստեղ էլ օրակարգային հարց է, բայց մինչև ապրիլ ժամանակ կա»։

Ըստ նրա, չնայած դրան, այս հայտարարությունն էլ հիմք չի տալիս ենթադրել, որ Թուրքիան մտադիր է վավերացնել արձագանգրությունները:

«Այս հայտարարությամբ ասում է՝ մեր նպատակը եղել է ՀՀ-ի հետ հարաբերությունների նորմալացումը, միևնույն ժամանակ ասում են, որ նպատակն է Հարավային Կովկասում ստեղծել կայունություն և խաղաղություն՝ հիմնված Ադրբեջանի տարածքային ամբողջականության վրա: Կարծում եմ՝ մինչև մարտի 31-ը նման իրավիճակ Հարավային Կովկասում չի ստեղծվի»,-եզրափակեց նա: 





Губернаторы России
Москва

Собянин: В этом году в ТиНАО будет благоустроено несколько больших зон отдыха





Москва

Повышенный режим готовности введён: Лето запомнится надолго десятку городов


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Сергей Собянин подвел итоги конкурса «Лидеры цифровой трансформации»



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Концерт

Концерт органной и ансамблевой музыки пройдет в Печорах 30 июня




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Многие краснодарцы к 25 годам имеют несколько высших образований, семью и бизнес

Контрольный матч. ЦСКА выиграл у "Шинника".

Mos.ru: движение на ряде улиц в центре Москвы закроют из-за велогонки La Strada


Елена Рыбакина

Лучшая теннисистка России повторила достижение Рыбакиной



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

Декан Виноградов: пенсии увеличат с 1 июля для трех категорий



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России