ԱՄՆ-ում անվտանգության ռոբոտը «հեռացվել է աշխատանքից» անօթևաններին անհանգստացնելու համար
ԱՄՆ-ում անվտանգության ռոբոտը հեռացվել է աշխատանքից՝ փողոցում անօթևան մարդկանց իրավունքները ոտնահարելու պատճառով:
Ինչպես ներկայացնում է The Independent-ը, Կենդանիների նկատմամբ դաժանության կանխարգելման Սան Ֆրանցիսկոյի միությունը ռոբոտի օգնությանն է դիմել անվտանգության մակարդակը բարձրացնելու և հանցագործությունների թիվը նվազեցնելու նպատակով։
Կազմակերպության ղեկավարի խոսքով՝ ռոբոտի նպատակը անօթևան մարդկանց անհանգստացնելը չէր: Սակայն տեղի լրատվամիջոցները տեղեկացրել են, որ հարևանների վկայությամբ ռոբոտների թիրախում անօթևաններն են հայտնվել: