Լիվերպուլը ջախջախեց Բորնմութին (տեսանյութ)
Անգլիայի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալվելիս 4 անպատասխան գնդակ ուղարկեց «Բորնմութի» դարպասը:
20-րդ րոպեին Կոուտինյոն բացել է խաղի հաշիվը, իսկ 6 րոպե անց Լովրենը կրկնապատկել է այն:
Առաջին խաղակեսի նախավերջին րոպեին Սալահը հաշիվը դարձրել է խոշոր, իսկ 66-ին Ֆիրմինոն ձևակերպել է վերջնարդյունքը՝ 4:0:
Այս հաղթանակից հետո «Լիվերպուլը» վաստակում է 34 միավոր՝ բարձրանալով 4-րդ հորիզոնական: