Աշխարհի ամենագեղեցիկ գետերը՝ Big Picture-ի ֆոտոշարքում (լուսանկարներ)
Գետերը ոչ միայն էկոհամակարգերի կարևորագույն բաղադրիչն ու ամենատարբեր կենդանատեսակների և բուսատեսակների բնակության միջավայրն են, այլ նաև տնտեսության, մշակույթի և հանգստի անբաժանելի մասը:
Դարեր ի վեր գետերը ծառայել են որպես տարբեր ազգերի ժողովրդական բանահյուսության ոգեշնչման աղբյուր: Դրանից բացի, գետերի ափերին մարդիկ վայելում են իրենց հանգիստը և միաձուլվում բնության հետ:
Big Picture-ը կիսվել է աշխարհի ամենագեղեցիկ գետերի լուսանկարներով, որոնք և ներկայացնում ենք ստորև.
Կոլումբիայի բնության բացառիկ հարստությունը՝ Կանյո Կրիստալես գետը կամ «Ծիածանը», սկիզբ է առնում Մակարենա լեռնաշղթայի հարավում և հոսում դեպի Արևելք՝ մինչև Գուայաբերո գետին հասնելը: Կանյո Կրիստալեսի ջրերում հինգ գույն կա՝ դեղին, կապույտ, կանաչ, սև ու կարմիր:
Ամազոնը ոչ միայն ամենաջրառատ գետն է. այն նաև ապշեցնում է իր անզուգական գեղեցկությամբ:
ԱՄՆ-ի խոշորագույն գետը՝ Միսուրին, ամբողջ երկրի ջրամատակարարման հիմնական աղբյուրն է: Հյուսիսային Դակոտա նահանգի տարածքում Միսուրիի մեջ է հոսում հանրահայտ «Սիրտ» գետը (Heart River), որի անվանումն արդեն պատմում է դրա մասին:
Արգենտինայով և Չիլիով հոսում է փիրուզագույն Ֆուտալեուֆու գետը:
Լենան Հյուսիսարևելյան Սիբիրի խոշորագույն գետն է:
Ռուսաստանի խորհրդանիշներից մեկը՝ Վոլգան:
Տարեկան մոտ երկու միլիոն մարդ գալիս է Աֆրիկա՝ Զամբեզի գետի կասկադները տեսնելու համար:
Գեղատեսիլ Դանուբը հոսում է 10 եվրոպական երկրների տարածքով:
ԱՄՆ-ի Արիզոնա նահանգի «Պայտը» (Horseshoe Bend) հայտնի տեսարժան վայր է:
Չինաստանի Յանցզի գետը ֆիզիկապես և մշակութապես բաժանում է երկրի Հյուսիսը Հարավից: