«Բարսելոնայի» պաշտպանը տեղափոխվում է Չինաստան
Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Խավիեր Մասկերանոն կարիերան կշարունակի Չինաստանի առաջնությունում,- գրում է «ESPN»-ը:
«Կապտանռնագույնները» համաձայնել են 10 մլն եվրոյի դիմաց վաճառել արգենտինացու տրանսֆերը «Հեբեյ Չայնա Ֆորչուն» ակումբին:
Հաղորդվում է, որ չինական ակումբի երկու ներկայացուցիչներ ժամանել են Իսպանիա` պայմանագրի ստորագրման համար: Գործարքը պաշտոնապես կհաստատվի հունվարի 1-ին:
Նշվում է, որ Մասկերանոն երկու տարվա ընթացքում չինական ակումբում կվաստակի 19 մլն եվրո: