Flickr-ը ընտրել է օգտատերերի՝ այս տարվա լավագույն կադրերը (լուսանկարներ)
Թվային լուսանկարների և տեսանյութերի պահպանման ու հետագա գործածության համար նախատեսված Flickr ծառայությունը թողարկվել է 2004 թվականին և դարձել ամենատարածված ֆոտոհոսթինգներից մեկը. ծառայության բազայում արդեն ավելի քան 6 միլիարդ պատկեր կա:
2017 թվականի վերջին հրապարակել է բազայում գտնվող լավագույն լուսանկարները: Կադրերն ընտրվել են հատուկ ալգորիթմի միջոցով, որը հետևել է լուսանկարների դիտման և կիսման քանակին և դրանց օգտագործմանն այլ կայքերում:
Flickr-ի կայքում ասվում է, որ վերջնական ընտրությունն արել են ծառայության աշխատակիցները: