103news.com
World News in Armenian
Декабрь
2017

Հայաստանում պոտենցիալ արտագաղթի ցուցանիշները բավական բարձր են, բնակչության 38 տոկոսը հնարավորության դեպքում հենց այսօր էլ կգնար. սոցիոլոգ

0

Դեկտեմբերի 18-ը Միգրանտների միջազգային օրն է: ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից օրվա ընտրությունը պայմանավորված է նրանով, որ 1990թ. այս օրն ընդունվել է «Բոլոր միգրանտ աշխատողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության» ՄԱԿ-ի կոնվենցիան:

Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ միջազգային միգրանտների թիվը 2050 թվականին կարող է հասնել 405 միլիոնի, եթե պահպանվեն վերջին քսան տարիների միգրացիայի աճի տեմպերը:

Ինչպիսին է իրավիճակը Հայաստանում:  ԱՎԾ տվյալներով, հունվարի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը կազմել է 2 986.1 հազ.մարդ և 2016թ. տարեսկզբի համեմատ այն նվազել է 12.4 հազ.մարդով, որը ձևավորվել է հաշվետու ժամանակաշրջանում արձանագրված բնակչության բնական հավելաճի և միգրացիայի մնացորդի տարբերությամբ:

2016-ին, ըստ ԱՎԾ-ի տվյալների, մենք ունեցել ենք 24 հազար արտագաղթած մարդ: Եթե դա չլիներ, ապա կունենայինք բնական հավելաճ, քանի որ 12 500 մարդ 2016-ին ավել է ծնվել, քան մահացել: Բայց արտագաղթի հետևանքով ստացվել է բնակչության թվի նվազում 12 500-ով:

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի խոսքով` հանրային կարծիքի հետազոտությունների ընթացքում իրենք ներառում են արտագաղթին առնչվող հարցեր, մասնավորապես, դրսում ունե՞ն ազգականներ, ստանո՞ւմ են փոստային գումարներ, թե՞ ոչ, և ինչպես են վերաբերվում արտագաղթին:

«Մեզ մոտ պոտենցիալ արտագաղթի ցուցանիշները բավականին բարձր են, ընդ որում` 38 տոկոսը հենց այսօր էլ, եթե ունենար հնարավորություն, գումար, այնքան, որ կարողանար դրսում տեղավորվել, կգնար»,-ասաց Ադիբեկյանը։

Արտագաղթի հիմնական պատճառները, ըստ սոցիոլոգի, աշխատատեղերի բացակայությունն է, գործազրկությունը, և երեխաների ապագան Հայաստանում չտեսնելը:

«Ուսանողների 75 տոկոսը, երեք քառորդն ուղղորդված է արտասահման գնալուն: Մենք պետք է գոնե հինգ միլիոն լինեինք, բայց իջել ենք երեք միլիոն բնակչության:
Եթե ոչինչ չփոխվի, առաջնային աշխատատեղեր չբացվեն, արտագաղթի ծավալներն ավելանալու են: Մարդը գնում է Ռուսաստան, կարողանում է իր գլուխը պահել»,-ասաց Ադիբեկյանը:

Սոցիոլոգի խոսքով` արտագաղթի հիմնական ուղղությունը շարունակում է մնալ ՌԴ-ն՝  90 տոկոսն արտագաղթում է Ռուսաստանի Դաշնության երկրներ, և միայն 10-13 տոկոսը միասին վերցրած արտագաղթում է եվրոպական երկրներ և ԱՄՆ:

Ադիբեկյանը հատկապես մատնանշեց երկրում ՓՄՁ գործունեության վատթարացումը: Հայաստանից, սոցիոլոգի խոսքով, գնում է սպառող մասը:

«Հիմա, որ Երևանով պտտվեք, միջինից բարձր մակարդակի բոլոր խանութները կա՛մ փակ են, կա՛մ դնում են զեղչեր մինչև 70 տոկոս: Պաշտոնապես բնակչության 30 տոկոսն աղքատ է,  որը նվազագույն սպառողական զամբյուղը չի ապահովում: Դա մոտ 60 հազար դրամի է հաշվարկված Հայաստանում: Մեր տվյալներով` 10 տոկոսը խիստ աղքատ է, սննդի հետ խնդիրներ ունի, ևս 40 տոկոսը մի կերպ կարողանում է գոնե սննդի հարցը լուծել, 10- 15 տոկոսն է, որ ոչ մի պրոբլեմ չունի»,- եզրափակեց սոցիոլոգը:





Губернаторы России
Москва

Сергей Собянин. Главное за день





Москва

Поздравления с днем референдума о независимости


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Киноплатформа «Москино» помогает организовать съемки в столице — Собянин



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Алсу

Shot: Алсу хочет отсудить у Абрамова деньги от продажи пентхауса в Лондоне




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Баскетболисты ЦСКА начнут защиту титула в Единой лиге ВТБ

Фомичев отправил в нокаут Морроу в поединке «Бойцовского клуба РЕН ТВ»

Набор в резерв сборных для участия в школьных олимпиадах объявили в Москве


Ирина Хромачёва

Хромачева и Данилина вышли в финал турнира в Хуахине



Новости Крыма на Sevpoisk.ru


Архангельск

Выставка «Времени живая нить» открылась в Доме народного творчества в Архангельске



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России