103news.com
World News in Armenian
Декабрь
2017

Իրանի հետ տարվող բանակցությունները մի կողմից ուղղված են գազի ներկրման ծավալների մեծացմանը, մյուս կողմից` դրա սակագնի նվազմանը. Վահե Դավթյան

0

Էներգետիկ ոլորտի փորձագետ Վահե Դավթյանի խոսքով՝ առաջին անգամ չէ, որ Իրանը հետաքրքրվում է Հայաստանում վերականգնվող՝ արևային և հողմային էներգիայի ոլորտով՝ այստեղ ներդրումներ անելու հեռանկարով:

Նա Tert.am-ի հետ զրույցում մատնանշեց, որ դեռևս 2000-ականների սկզբին Լոռու մարզում, մասնավորապես Պուշկինի լեռնանցքում իրանական դրամաշնորհի միջոցով կառուցվել է Հարավային Կովկասում առաջին և առայժմ միակ հողմային կայանը, որը, ըստ նրա, կարելի է համարել Հայաստանի վերականգնվող համակարգի միակ կայացած նախագիծը:

«Սակայն, այնուամենայնիվ, պետք է հաշվի առնել, որ երբ խոսում ենք  Իրանի էներգետիկ երկխոսության զարգացումից, պետք է հաշվի առնենք, որ այստեղ նախևառաջ խոսքը պետք է լինի ածխաջրածնային ոլորտի մասին, քանի որ նույն Իրանում վերականգնող էներգետիկան դեռ զարգացում չի ապրում »,- ասաց նա՝ նկատելով, որ Իրանի հետ էներգետիկ ոլորտում համագործակցությունից խոսելիս պետք է հաշվի առնենք, որ վերականգնվող էներգետիկան ամենավերջին կետը պետք է լինի:

Նշենք, որ դեկտեմբերի 16-17-ը Իրան կատարած աշխատանքային այցի ժամանակ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը մի շարք հանդիպումներ է ունեցել Իրանի պաշտոնատար անձանց և իրանահայ համայնքի ներկայացուցիչների հետ: «Մասնավորապես, Իրանի գազի ազգային ընկերության միջազգային հարաբերությունների գծով տնօրեն Բեհզաթ Բաբազադեի հետ հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ընթացիկ տարում կավելացվեն «Էլեկտրաէներգիա բնական գազի դիմաց» ծրագրի շրջանակներում Հայաստան ներմուծվող բնական գազի ծավալները», - ասված է հաղորդագրությունում: Աշոտ Մանուկյանը հանդիպել է նաև իրանահայ գործարարների հետ, ովքեր հետաքրքրված են վերականգնվող, մասնավորապես՝ հողմային և արևային էներգետիկայի բնագավառում Հայաստանում ներդրումներ կատարելու հեռանկարներով:

Հիմա, այնուամենայնիվ, ըստ Վահե Դավթյանի, երբ Իրանը ինչ-որ չափով ազատվել է պատժամիջոցներից, պատրաստ է ներդրումներ կատարել տարբեր ոլորտներում: Ըստ այդմ՝ վերականգնվող էներգետիկայի ոլորտում Իրանը կարող է լինել ոչ թե նախագծի հեղինակ, այլ՝ պարզապես դոնոր:

Նա, անդրադառնալով արդեն սահմանային էներգետիկ հզորությունների ստեղծմանը, նշեց, որ խոսվել է մի շարք նախագծերի մասին, ինչպես օրինակ, Մեղրիի հիդրոէլեկտրակայանն է, որը նախապես նախագծվել է որպես Հարավային Կովկասի ամենախոշոր հիդրոէլեկտրակայան, սակայն հետո՝ Իրանի դեմ պատժամիջոցների սրման ֆոնին՝ սառեցվել: «Կարծում եմ, որ ավելի նպատակահարմար կլիներ վերադառնալ հենց այդ նախագծին»,- ասաց նա:

Ըստ Վահե Դավթյանի՝ առաջնայինը Իրանի  հետ  գազատրանսպորտային ոլորտում համագործակցությունը պետք է լինի:  «Այստեղ մենք ունենք շատ լուրջ հեռանկարներ: Մասնավորապես, մենք խոսում ենք տեխնիկական հեռանկարների մասին: Ունենք Իրան-Հայաստան գազամուղը, որը 10-15 տոկոսով ենք օգտագործում, ինչը բավական չէ»,- ասաց նա:

Անդրադառնալով արդեն կոմերցիոն հիմնահարցերին՝ Վահե Դավթյանը նշեց, որ Հայաստան ներկրվող գազի ծավալների մեծացումը անհրաժեշտ է նաև գազատրանսպորտային համակարգը դիվերսիֆիկացնելու համար:

«Քանի որ ակնհայտ է, որ ներկրվող գազի շուրջ 90 տոկոսը  մենք գնում ենք Մոսկվա-Թբիլիսի գազամուղի միջոցով: Բայց գլխավոր խնդիրն այստեղ կայանում է նրանում, որ առաջինն իրանական գազը, նախևառաջ համարվում է ոչ այնքան որակյալ, և հետո նաև իրանական գազն այսօր սահմանին մոտ 30 դոլարով ավելին արժե, քան  ռուսական գազը»,- ասաց նա:

Վահե Դավթյանի խոսքով՝ էներգետիկ քաղաքականության մասին խոսելիս պետք է նկատի ունենալ նաև այն գործիքակազմը, որի կիրառման միջոցով հնարավոր կլինի քաղաքական որոշում կայացնել և գազից ներկրվող գազի գինը իջեցնել:

«Ես կարծում եմ, որ այն բանակցությունները, որոնք վարվում են այսօր իրանական կողմի հետ, մի կողմից՝ ուղղված են ներկրման ծավալների մեծացմանը, մյուս կողմից սակագնի նվազմանը: Ակնհայտ է: Հակառակ դեպքում իրանական գազն այնքան էլ նպատակահարմար չէ մեր գազատրանսպորտային համակարգի և առհասարակ տնտեսության համար»,- ասաց նա:

Խոսելով արդեն Իրանի և Հայաստանի միջև եղած գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց համագործակցության և այս տարի այս համագործակցության հարթակում ներկրվող գազի ծավալների մեծացման մասին՝ էներգետիկայի մասնագետը նշեց, որ «գործարքը» ձեռնտու է, որովհետև մեր էներգահամակարգը ավելացուկային է և անհրաժեշտություն ունի արտաքին շուկաների նվաճման:

«Մասնավորապես մենք գիտենք, որ Իրանի հյուսիսային սահմաններում առկա է էլեկտրաէնեգիայի դեֆիցիտ: Մենք դիտարկում ենք այդ տարածքները որպես մեզ համար լուրջ ներուժ ունեցող շուկաներ՝ էլեկտրաէներգիայի արտահանման համար: Այդ բարտերային ձևաչափը կարող է ակտիվացվել և լուրջ հեռանկարներ ունենալ»,- ասաց նա:

Այս համատեքստում նա նկատեց, որ մենք պետք է, այնուամենայնիվ, չմոռանանք, որ կարևորը ոչ թե գազն է, որի ծագումը, այս դեպքում իրանական է, այլ այն ենթակառուցվածքը, որով գազը հասնում է Հայաստան:

«Այդ իսկ պատճառով քաղաքական առումով գազատրանսպորտային դիվերսիֆիկացիայի հնարավորություն չունենք, որովհետև ենթակառուցվածքները գտնվում են «Գազպրոմի» հաշվեկշռին, և ցանկացած որոշում ընդունելիս՝  կապված Իրանից գազի ավելացման կամ պակասեցման հետ, մենք ևս պետք է հաշվի առնենք «Գազպրոմի» գործոնը: Բայց մյուս կողմից, երբ այս հարցը դիտարկում ենք աշխարհաքաղաքական տեսանկյունից՝ մենք պետք է հաշվի առնենք, որ օրինակ՝ ռուս-վրացական գազատրանսպորտային համագործակցությունը փակուղի է գնալով մտնում: Պետք է հիշել, որ ռուս-վրացական բանակցությունների ամենաթեժ պահին՝ «Գազպրոմի» ներկայացուցիչները  հայտարարեցին, որ եթե Վրաստանը չհամաձայնի «Գազպրոմի» կողմից առաջարկված պահաջներին, ապա «Գազպրոմը» պատրաստ է ապահովել Հայաստանի շուկան բնական գազով՝ իրանական գազամուղով՝ ևս մեկ անգամ մատնանշելով, որ դա հենց իր գազամուղն է: Ստացվում է, որ այդ գազամուղը դիվերսիֆիկացիա է նաև «Գազպրոմի» արտաքին առևտրի համար»,- նշեց նա:

Էներգետիկ ոլորտի մասնագետը մատնանշեց, որ հասկանալ է պետք՝ իրականում Իրանն այսօր Հայաստանի նկատմամբ էներգետիկայի ոլորտում ակտիվություն է ցուցաբերում՝ ոչ թե իր էներգետիկ ազդեցությունը Հարավային Կովկասում մեծացնելու նպատակով, այլ՝ նախևառաջ իր էլեկտրաէներգիայի պակասորդի խնդիրը լուծելու համար:





Губернаторы России
Москва

Сергей Собянин подвел итоги фестиваля «Лето в Москве. Все на улицу!»





Москва

Бутик-отели «Де Арт 13» – уют и дизайн в сердце Москвы


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Сергей Собянин подвел итоги фестиваля «Лето в Москве. Все на улицу!»



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Анастасия Волочкова

«Поджог завистников»: Волочкова о сгоревшем банном комплексе, в котором любила отдыхать




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Против избившего ребенка-инвалида в Москве тренера по плаванию завели дело

В столичном ГК Измайлова пройдет международный чемпионат для бьюти-мастеров

«Спартак» интересовался защитником сборной Аргентины U23 Лукасом Эскивелем


WTA

Рейтинг WTA. Эрика Андреева обновила личный рекорд, Саккари выпала из топ-15, Шрамкова поднялась на 41 строчку



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

Отделение СФР по Москве и Московской области проактивно открыло 101,5 тыс. СНИЛС новорожденным



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России