Մոսկվայի «Արարատը» կարող է ելույթները շարունակել Հայաստանում
Մոսկվայի «Արարատը» ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է Հայաստանի առաջնությունում հանդես գալու հայտ ներկայացնել:
Այս մասին տեղեկացնում է ռուսական «Матч ТВ»-ն:
Ակումբի ղեկավարությունը կարծում է, որ Ռուսաստանում հաջողությունների հասնելու համար մեծ գումարներ են անհրաժեշտ: Հայաստանում չեմպիոնության համար պայքարն ու Եվրագավաթներին մասնակցելն ավելի իրատեսական է թվում:
Ներկա պահին «Արարատը» գլխավորում է Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնի առաջնության «Կենտրոն» գոտու մրցաշարային աղյուսակը: