RT France հեռուստաալիքը սկսել է հեռարձակումը Ֆրանսիայում
Ֆրանսիայի Բուլոն-Բիյանկուր քաղաքի մեդիակենտրոնից սկսվել է RT France տեղեկատվական հեռուստաալիքի հեռարձակումը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
«Քարոզչության խոսափողն» այժմ հասանելի է նաև ֆրանսերենով: Հույս ունեմ՝ մենք չենք հիասթափեցնի Մակրոնին», - ասել է RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ RT France-ը հեռարձակվում է «հեռահաղորդակցության ոլորտից», որտեղ գտնվում են նաև խոշորագույն ֆրանսիական հեռուստաալիքների (TF1, LCI, France 24, RFI, Canal+ և CNews) ստուդիաները:
Նշվում է, որ ալիքի հեռարձակումը կտարածվի նաև ֆրանսախոս լսարաններ ունեցող այլ երկրներում՝ Բելգիայում, Շվեյցարիայում, Կանադայում և Մաղրիբի երկրներում:
«Մեզ համար բարդ է եղել նախընտրական քարողարշավի ժամանակ աշխատելը: Մենք մինչև հիմա զգում ենք ֆրանսիական իշխանությունների հատուկ վերաբերմունքը և առաջվա պես հավատարմագրում չենք ստանում Ելիսեյան պալատի համար», - ասել է RT France-ի ղեկավար Կսենիա Ֆյոդորովան: