ԱՄՆ-ը արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ-ի՝ Երուսաղեմի վերաբերյալ որոշման չեղարկումը
ԱՄՆ-ը արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի ընդունումը, որը չի ճանաչում Երուսաղեմի կարգավիճակը և կոչ անում չեղարկել այս որոշումը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Աղբյուրի հաղորդմամբ՝ քվեարկության արդյունքում փաստաթուղթը 14 կողմ ձայն է հավաքել: ԱՄՆ-ը` որպես Անվտանգության խորհրդի մշտական անդամ, օգտագործել է վետոյի իր իրավունքը:
Եգիպտոսի տարածած բանաձևի նախագծում ասվում էր, որ «ցանկացած որոշում և գործողություն, որ ենթադրում է Երուսաղեմի բնավորության, կարգավիճակի և ժողովրդագրական կազմի փոփոխություն, իրավական ուժ չունի, անվավեր է և պետք է չեղարկվի»:
Ավելի վաղ ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլին ասել է, որ Վաշինգտոնն այլևս թույլ չի տա Անվտանգության խորհրդի կողմից Իսրայելի դեմ բանաձևերի ընդունումը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ճանաչեց Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք և հաստատեց ԱՄՆ դեսպանատունն այնտեղ տեղափոխելու ծրագիրը: