Ստեփանակերտում կայացել է «Կաղանդավան»-ի բացման և գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությունը
ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության նախաձեռնությամբ այսօր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կայացել է ամանորյա քաղաքի՝ «Կաղանդավան»-ի բացումը: «Կաղանդավան»-ի բացման սկիզբն ազդարարվել է Ստեփանակերտի Ազատության հրապարակից (կոլցեվոյ) տոնական քայլերթով, որն ուղեկցվում էր ազգային երգ ու պարով. մասնակիցներն ազգային տարազներ էին կրում: Քայլերթի ժամանակ Ղարաբաղի այան Արցախի բարբառով օրհնել է ներկաներին՝ ցանկանալով բոլորին արևշատություն: Ստեփանակերտի Վերածննդի […]