Տեղի ունեցավ սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը
Դեկտեմբերի 18-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որին մասնակցեցին գերատեսչությունների, սիրիահայերի խնդիրներով զբաղվող հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Սիրիահայերի իրավական աջակցության ծրագրերի մասին զեկուցումով հանդես եկավ Ամերիկյան իրավաբանների ընկերակցության (ABA/ROLI) հայաստանյան ներկայացուցչության փոխտնօրեն Հասմիկ Հակոբյանը: Նա նշեց, որ կազմակերպությունը սկսել է գործել 2016թ. սեպտեմբերից՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի փախստականների եւ […]